Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ-Ը, ՎԱԼՈԴ ՊԱՊԸ, ՉՀԱՇՎԱԾՙ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

22/12/2017
- 22 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երջանկության չափման ՄԱԿ-ի չափորոշիչները էականորեն տարբերվում են, օրինակ ոսկեպարցի Վալոդ պապի նույն չափորոշիչներից: Վերջինս, օրինակ, իրեն երջանիկ է համարում, երբ պտղատու ծառերով լի այգուց տուն է գալիս, պառավը մի աման տաք ճաշ է տալիս, ուտելուց հետո մի հատ հալալ ծխում է, հետո դուրս գալիս երեկոյան գյուղամեջ, մի քիչ զրուցումՙ հասակակից տղերքի հետ, էն խարդախ Գերասիմին մի թայլա նարդի հաղթում, 60 թվից էս կողմ այրի մնացած Արուսին մի հատ լավ նայում, ու գալիս տունՙ պառավին անուշ գրկում ու մուշ-մուշ քնում: Եթե այս ամենին գումարած նաեւ որդին է Սմոլենսկից զանգում ու աղջիկըՙ Մայնի Ֆրանֆուրդից, Վալոդ պապի երջանկությունը չափ ու սահման չի ճանաչում:

ՄԱԿ-ը, սակայն, նման մանրուքներին ուշադրություն չի դարձնում: Երջանկությունը որոշելիսՙ ՄԱԿ-ը ելնում է հետեւյալ չափորոշիչներից. երկրների համախառն ազգային արդյունք, առողջ կյանքի տեւողություն, սոցիալական աջակցություն, վստահություն, սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն, սոցիալական նվիրվածություն: Այսինքն այն, որ Վալոդ պապին գրեթե 80 տարեկան է, իսկ նրա պառավըՙ բոլորի համարՙ 75, իսկ իրականումՙ 82, ու երկուսն էլ ամբողջ կյանքում բժշկի դուռը գնացած չկան, ըստ ՄԱԿ-ի նշանակում է, որ Հայաստանում երջանկության չափորոշիչներից գոնե մեկըՙ առողջ կյանքի տեւողությունը կա, ու էական չէ, որ Վալոդ պապը, չնայած բժշկի չի գնում, բայց մեջքի ցավիցՙ է՛լ ուղիղ նստել չի կարողանում…Մի խոսքով, երջանկությունը որոշելիսՙ Վալոդ պապն ու իր պառավը ՄԱԿ-ի համար շատ էլ կարեւոր չեն:

Թերեւս այդ պատճառով էլ ՄԱԿ-ի կազմած Երջանկության համաշխարհային զեկույցում Հայաստանը 156 երկրից 122-րդն է: Այսինքն ամբողջ աշխարհում մեզանից ավելի երջանիկ 122 երկիր կա: Ովքե՞ր, դե, օրինակ, առաջին տեղում Նորվեգիան է, երկրորդումՙ Դանիան, հետոՙ Իսլանդիան,… ԱՄՆ-ը 15-րդ տեղում է, Ռուսաստանըՙ 50-րդ: Կոնկրետ մեր տարածաշրջանում մեզանից ավելի երջանիկ են ճանաչվել բոլորըՙ բացի Վրաստանից: Վրացիներն աշխարհում 126-րդ տեղում են երջանկության առումով, Ադրբեջանըՙ 86-րդն է, Իրանըՙ 109-ը, իսկ տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրը Թուրքիան էՙ 70-րդ տեղ:

Քաղաքական առումով սա նշանակում է, որ Ադրբեջանում համախառն ազգային արդյունքն ավելի բարձր է, քան Հայաստանում, առողջ կյանքի տեւողությունն ավելի երկար է, քան Հայաստանում, սոցիալական աջակցությունն ավելի զգալի է, քան Հայաստանում, վստահությունն ավելի ամուր է, քան Հայաստանում, սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատությունն ավելի լայն է, քան Հայաստանում, եւ վերջապես սոցիալական նվիրվածությունն ավելի մեծ է, քան Հայաստանում: Ու հեչ կարեւոր չէ, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին վերջնաժամկետներ է տալիսՙ մարդու իրավունքների ահասարսուռ խախտումներին վերջ դնելու համար, որ ԵԽԽՎ-ն բռնել է ադրբեջանական սեւ խավիարի հետքն ու բացահայտումներ է որ անում է, որ ԵԱՀԿ-ն ամեն շաբաթ 8 անգամ կոչ է անում Բաքվինՙ չսահմանափակել լրագրողների ազատությունը… Թքա՛ծ. Ադրբեջանում երջանիկ են, ու երջանիկ են ավելի, քան Հայաստանում: Եւ սա Իլհամ Ալիեւը չի ասել, ՄԱԿ-ն է փաստում:

Ի դեպ, նույն ՄԱԿ-ից տեղեկանում ենք նաեւ, որ Սոմալին, այն նույն Սոմալին, որը պայքարում է ծովահենների ու ահաբեկիչների դեմ, ու Մոզամբիկը ավելի երջանիկ են, քան Հայաստանը…

Վալոդ պապի ականջից հեռու, չնայած լավ էլ չի լսում: Վերջին անգամ, երբ որդին զանգահարեց ու ասաց, որ թոռըՙ Վլադիմիրը, ռուս աղջկա է ուզում, չլսեց. անընդհատ «հը՞» էր ասում: Ճիշտ է, այդ ողջ գիշեր ինքն ու պառավը չքնեցին. պապը լացում էր, պառավըՙ ձեռքերը ծնկներին էր տալիս… Թերեւս հենց այդ պահին են ՄԱԿ-ի ներկայացուցիչներն անցել Վալոդ պապի տան կողքով, եթե իհարկե անցել են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՉ ՇԱՐՔԱՅԻՆ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ ՖԵՅՍԲՈՒՔԱՀԱՅԵՐ, ՄԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ ՖԵՅՍԲՈՒՔԱՀԱՅԵՐ, ՄԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական