Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ի նիստում կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին բանաձեւը։
Նիստը սկսվելու է Փարիզի ժամանակով ժամը 14.30-ին։
Բանաձեւը նախատեսում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերում Հայաստանի տարածքից, հրադադարի պայմանավորվածությունների կատարում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան, աջակցություն բոլոր նախաձեռնություններին՝ ուղղված երկու երկրների միջեւ երկարատեւ խաղաղության ձեռքբերմանը։
Բանաձեւը կներկայացնի սենատոր Բրունո Ռեթայոն, նախաձեռնությանը սատարել են բազմաթիվ սենատորներ։
News.am