Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՄԵՆԵԻՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՀՐՄԱՆ ՄԵՋ

12/01/2018
- 12 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Իրանում բողոքի ելույթների ժամանակ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգությունների ալիք հրահրել, հունվարի 9-ին հայտարարել է երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին : «Մեր թշնամիները արդեն 40 տարի փորձում են մեզ ոչնչացնել, բայց միշտ հակահարված են ստանում», ասել է նա շիաների Ղոմ սրբազան քաղաքի բնակիչների առջեւ ունեցած ելույթում:

Խամենեիի խոսքերովՙ Իրանի հատուկ ծառայությունները փաստեր ունեն, որոնց համաձայն բողոքի ելույթները ծրագրվել են ԱՄՆ-ում եւ Իսրայելում, իսկ փողերը բերվել են Պարսից ծոցին մերձակա մի հարուստ երկրից: Նա երրորդ գործոն է անվանել «Իրանի ժողովրդի մոջահեդների» կազմակերպությունը, որը երկրում համարվում է ահաբեկչական: Հոգեւոր առաջնորդն ասել է, որ դրա ակտիվիստները վարձված են եղել խռովություն հրահրելու նպատակով:

Իր հերթին, Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին Թեհրանում անվտանգության երկրորդ կոնֆերանսում հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում Արեւմտյան Ասիայի հիմնական բարդությունների համար, ինչպես նաեւ Արեւմուտքի երկրներին հորդորել է ճիշտ ընկալել տարածաշրջանի իրադարձությունները:

Խաթամիի խոսքերովՙ Իրանն ապացուցեց իր պարտաճանաչությունը միջուկային համագործակցության հարցում, մինչդեռ ամերիկացիներն աշխարհին ցույց տվեցին, որ իրենք արժանի չեն վստահության:

Ավելի վաղ, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Սաուդյան Արաբիային մեղադրել էր Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գոլամալի Խոշրուն համաշխարհային կազմակերպությանը հղած բողոքագրում ԱՄՆ-ին պաշտոնապես մեղադրել է Իրանի գործերին աղաղակող միջամտություն կատարելու եւ անկարգություններ հրահրելու մեջ:

Հունվարի 6-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանին պաշտոնապես նախազգուշացրեց, որ ԱՄՆ-ը հետեւելու է, թե այդ երկիրն ինչպես է արձագանքում հակակառավարական ցույցերին:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Իրանում իշխանափոխության օգտին: Նրա խոսքերովՙ բողոքի ցույցերը պայմանավորված են իշխանությունների նախահարձակ վարքագծից մարդկանց դժգոհությամբ:

Աշխարհի լրատվամիջոցները իրանցիների բողոքի ցույցերը համարում են 2009-ից ի վեր ամենամասշտաբայինը: Հունվարի 3-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարեց բողոքի ելույթների ճնշման մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆՈՒՄ. ՍԻՐԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՓՈ՞ՐՁ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական