Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԵՅՍԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ՎԱԳՐԸ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեծ Բրիտանիայում Brexit-ին զուգահեռ տեղի է ունենում մի շատ ուշագրավ իրադարձություն: Միացյալ Թագավորությունը, որը շուտով կառանձնանա ԵՄ-ից ու կհայտնվի հպարտ մենության մեջ, որոշել է բացել նոր նախարարություն, որը բառացիորեն թարգմանաբար կկոչվիՙ միայնակների խնդիրներով զբաղվող նախարարություն : Դաունինգ սթրիթ-10-ից հայտնում են, որ նորաստեղծ պետական կառույցը կղեկավարի պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Թրեյսի Քրաուչը : Վերջինս, ի դեպ, արդեն հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ինքն ամեն ինչ անելու է Մեծ Բրիտանիայումՙ միայնակ լինելու պատճառով տանջվող միլիոնավոր մարդկանց օգնելու համար :

Ի դեպ, տիկին Քրաուչը աղջիկների ֆուտբոլային թիմի մարզիչ է եղել, Լոնդոնիՙ Թոթենհեմ ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու է: 2016-ին ծնվեց Քրաուչի եւ նրա գործընկերՙ Սթիվ Լադների առաջնեկը (Քրաուչն ու Լադները ամուսնացած չեն), եւ Քրաուչը դարձավ Մեծ Բրիտանիայում մայրական կապիտալ ստացած առաջին պահպանողականը:

Թե կոնկրետ ի՞նչ է անելու Թրեյսի Քրաուչը բրիտանացի միայնակներին օգնելու համար, հստակ չէ: Հավանաբար նախարարի օրինակը վարակիչ լինի բրիտանացիների, մանավանդ բրիտանուհիների համար ու նրանք իրենց տանջող միայնությունը կթոթափեն գործընկերներից երեխաներ ունենալով ու նրանց հայրերի (կամ մայրերի հետ) կշարունակեն գործընկեր մնալ: Բայց սա տարբերակներից մեկն է: Չի բացառվում, որ տիկին Քրաուչը ստեղծի միայնակների ֆուտբոլային թիմ, օրինակՙ «Մանչեսթեր ԱնտիՅունայթեդ»… Եւ վերջապես շատ հավանական է, որ տիկին Քրաուչը միայնակների համար Բրիտանիայով մեկ կազմակերպի սեմինար-պարապմունքներ, որտեղ կողք կողքի նստած միայնակներն ու միայնակուհիները միմյանց չեն նկատի, քանի որ ուշադիր լսելիս կլինեն տիկին նախարարի դասընթացները: Մի խոսքով, տարբերակները շատ են, եւ Թրեյսի Քրաուչը շատ աշխատանք ունի: Ես իհարկե չգիտեմ, թե նրա խորհրդականներից մեկը արդյոք խորհուրդ կտա՞ տիկին նախարարինՙ անպայման կարդալ (եթե իհարկե դեռ չի կարդացել) Սարոյանիՙ «Թրեյսիի վագրը»: Ամեն դեպքում այդ պատվածքը կարդալուց հետո տիկին Թրեյսին ավելի կոնկրետ կսկսի պայքարել միայնակության դեմՙ հասկանալով, թե ինչ է այն ու որ դեպքում է հաղթահարվում:

Իմիջիայլոց, միայնակների խնդիրներով զբաղվող նախարարություն Մեծ Բրիտանիայում հենց այնպես չի ստեղծվել, ասենքՙ Թրեյսի Քրաուչին անպայման նախարար դարձնելու համար, ինչպես լինում է մեզ մոտ, օրինակ: Բանն այն է, որ անցյալ տարի աշխարհում հրապարակվեց մի շատ ուշագրավ զեկույց, ըստ որիՙ մարդիկ միայնակ լինելուց կրում են նույնքան վնաս, որքան ծխախոտից: Ճիշտ է, զեկույցի հեղինակները չեն նշել, թե աշխարհում միայնակ մարդկանց քանի՞ տոկոսն է ծխումՙ իր վիճակից ելնելով, մինչդեռ սա շատ հետաքրքրական է: Քանի որ եթե պարզվի, որ աշխարհում միայնակները հիմնականում ծխում են, կնշանակի նրանք վնաս են կրում ոչ թե միայնակ լինելուց, այլ հենց ծխելուց…

Ինչեւէ, թողնենք աշխարհը հանգիստ ծխի, իսկ տիկին Քրաուչն էլ ապացուցի բրիտանացի միայնակներին, որ սերը կարող է լինել պահպանողական: Հայաստանում չբացե՞նք այսպիսի մի նախարարություն, կամ գոնե վարչություն, կարելի է անգամ Սփյուռքի նախարարությանը կիցՙ «Արի տուն, անջիգյար» ծրագրի շրջանակներումՙ իրականացնելու «4 միլիոն հայ Հայաստանումՙ 2040-ին» պետական ծրագիրը: Հաշվի առնելով, թե քանի միայնակ մարդ կա Հայաստանում եւ որքան շատ ենք ծխում, կարելի է, մանավանդ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանը միայնակ մնալ չի սիրում ու համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների կարկառուն ջատագովն է, Արեւելքի ու Արեւմուտքի, ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի կամուրջը: Նախարար կամ վարչության պետ (նայածՙ թե ինչ կլինի) կարելի է նշանակել օտար լեզուներ իմացող, Հայաստանում եւ սփյուռքում լայն կապեր ունեցող, քաղաքականության մեջ ու կուսակցական չեղած, ու պարտադիր անկողմնակալ մի մարդու, եթե իհարկե նման մարդ Հայաստանում կա, ու լուծել երկրում միայնակության եւ ծխելու հարցերը: Կարծում եմՙ ոչ թե կարելի է, այլ անգամ անհրաժեշտ է նման նախարարություն (վարչություն) Հայաստանում ստեղծելը, քանի որ երկրում ժողովուրդը մշտապես իրեն մենակ է զգում, մանավանդ կոռուպցիայի դեմ պայքարում եւ պատերազմի ժամանակ ու դարդից ծխում է:

Այնպես որ, եթե Մոսկվան դեմ չէ, եկեք ստեղծենք միայնակների խնդիրներով զբաղվող նախարարություն: Բայց կարծում եմ Մոսկվան դեմ կլինի, քանի որ Պուտինին կարող է դուր չգալ նախարարության անվանումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱՆՏ ՏԻՆՔԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ 11-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Հաջորդ գրառումը

ՏՊԱԳՐՎԱԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՏՊԱԳՐՎԱԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական