Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԸ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Հայկական տոնական սեղանի պարտադիր ուտեստիՙ տոլմայի բույրն այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեթեւ ձեռքով խառնվեց քաղաքականության անմաքուր հոտերին, դառնալով նույնիսկ այդ ոլորտից հեռու տատիկների խոսակցության թեժ թեմա: Անցյալ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց, որ տոլմա ճաշատեսակի պատրաստումը եւ տարածումըՙ ադրբեջանական ավանդույթ է: Օրեր անց, Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում, այդ նահանգի ադրբեջանական հյուպատոսության ուժերով, կազմակերպվեց ադրբեջանական խոհանոցի շնորհանդես ի փառս հաղթանակած դոլմայի:

Կարծում եմ, հայկական խոհանոցի նկատմամբ կատարած ադրբեջանական ագրեսիայի այս փաստին չպետք է վերաբերվել հեգնական հումորով եւ հաշտվողական հոգեբանությամբ, ինչպիսին էին մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներ: Այս խնդրում հասարակության մեջ առկա կարծիքներն էլ խիստ բեւեռացված ենՙ ծայրահեղ անտարբերներից մինչեւՙ այս ամանորյա սեղանի շուրջ հայկական տոլմայի կենացը խմողներն ու զայրույթով ՅՈՒՆԵՍԿՕ անունը հայերենի բոլոր հոլովներով հիշողները:

Կատարվածն, իրոք, իսկական գողություն էր: Բավական է դիտել ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված տոլմայի մասին ադրբեջանական հայտի տեսանյութը: Այն սկսվում է հայկական շվիի երաժշտությամբ, շարունակվում «Սարի աղջիկ» երգի հայկական մեղեդիով: Տոլմա փաթաթելու բեմադրված տեսարանում, մայրը դստերը պատգամում է. «դոլման պատրաստում են Ադրբեջանում եւ այն ադրբեջանական բառ է: Վերեւից տատն էլ թեՙ մեր ժամանակներում միսը ծեծում էին, այդպես ավելի համով էր, քան հիմաՙ երբ աղում են»: Հայկական կողմն այսուհետ պետք է որդեգրի կարծր, անզիջող դիրքորոշում ամեն հայկականի նկատմամբ ադրբեջանական յուրացման փորձերին, այլապես հեռու չէ այն օրը, երբ մեր գաթան, ղափաման, հարիսան, արցախյան ժենգյալով հացն էլ դասվեն Ադրբեջանի ազգային ուտեստների շարքը:

Տոլմայի հայրենիքը Ադրբեջա՞նն է… Աբսուրդ: Ադրբեջանը դեռ Պարսկաստանից իր անվան «հեղինակային իրավունքը» ձեռք չէր բերել, երբ Վանում Արտամետի տոլմա էին պատրաստում, մեծ ու փոքր պահքի օրերին պասուց տոլմա փաթաթում, միսը փոխարինելով յոթ տեսակի ձավարեղենով: Այսինքնՙ տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթն այնքան հին է, որքան քրիստոնեության ներկայությունը հայոց մեջ: Եկեք մենք էլ, որպես հակաքայլ, պասուց տոլմայի, որպեսՙ յուրահատուկ ծիսական ուտեստի մասին հայտ ներկայացնենք:

Այսօր չկա որեւէ աղբյուր, ուր վկայություն լինի այդ տոլմայի ազգային անվերապահ պատկանելության մասին: Կարելի է ընդունել հին ազգերիցՙ հայերի, հույների, ասորիների միջեւ այս տոնածիսական ուտեստի վերաբերյալ վիճարկման փաստարկները, բայց ոչ երբեքՙ ազերիների մոգոնածը: Ի դեպ, Օքսֆորդի համալսարանի աշխարհի սննդատեսակների մասին հեղինակավոր ուղեցույցում (Oxford Companion to Food) նշված է, որ տոլման հայկական ճաշատեսակ է եւ մտել է օսմանյան խոհանոց հայերի միջոցով:

Այս տարվա սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ն լքելու մասին հայտ ներկայացրեցին Իսրայելն ու Միացյալ Նահանգները, բողոքելով Հեբրոնըՙ Պաղեստինի արաբ ժողովրդի եւ մարդկության մշակույթային ժառանգություն գրանցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման դեմ: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերածվել է աբսուրդի թատրոնի, պատմություն պահպանելու փոխարեն, այն խեղաթյուրում է», – կառույցից հեռանալու առիթով նշել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Անարձագանք չմնաց նաեւ Հայաստանը վերջին տխրահռչակ որոշումից հետո: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի առիթով հորդորեց այդ կառույցի նորընտիր ղեկավարությանը զերծ մնալ քաղաքականությունից: Ի դեպ, Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու են ֆրանկոֆոն համարվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների գերակշիռ մասը: Գուցե, միտք ունի մայիսին կայանալիք տոլմայի փառատոնը տեղափոխել հոկտեմբե՞ր:

Շտապեմ ասել, որ azernews կայքի փոխանցմամբ, այս օրերին Ֆրանսիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր նախագահ Օդրի Ազուլեյի հետ, հրավիրել նրան Ադրբեջան եւ բողոք հայտնել, որ իրենց վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում հայերը ավերել են 1200 պատմական եւ ճարտարապետական հուշարձաններ, կողոպտել 27 թանգարան, Հայաստան են արտահանել ավելի քանՙ 100 հազար թանգարանային նմուշներ, քանդել 152 կրոնական հուշարձաններ եւ 62 մզկիթներ, 927 գրադարաններում պահվող 4.6 միլիոն գրքեր, այդ թվումՙ Սուրբ Ղուրանն ու հազվագյուտ իսլամական ձեռագրեր, նշելով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հաստատում է այդ փաստերը: Հայկական news.am-ի ծանուցմամբ, Ստեփանակերտը համաձայն է բավարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիտորինգ իրականացնելու առաջարկը, այն պայմանով միայն, որ Ադրբեջանը թույլ տա մոնիտորինգի ենթարկել իր տարածքում եղած եւ այժմ իսպառ ոչնչացված հայկական պատմական հուշարձանները եւ կրոնական սրբավայրերը:

Գալով մեր հիմնական ասելիքին, պետք է ընդունենք, որ մենք մեղքի մեծ բաժին ունենք աշխարհում հայկական խոհանոցի վարկանիշով չզբաղվելու խնդրում: Ալտրուիզմի չափ կարող ենք գովազդել օտարի խոհանոցը, անտեսելով մերը: Երեւանում վրացական, կովկասյան, արաբական ռեստորանների բազմության մեջՙ հայկականը գրեթե չի երեւում, բացի խաշ, խորոված, խաշլամայից: Հայերսՙ լահմաջուն, իչլի քյուֆթա, բաստուրմա պատրաստելու մեծ վարպետներ ենք: Վաղուց ժամանակն է զբաղվել հայկական խոհանոցի PR-ով: Հին բաղադրատոմսերը պետք է վերհանել, թարմացնել, կողքինՙ ստեղծել նոր, հայանուն ուտեստներ: Մենք ի զորու ենք արարել նաեւ այդ ոլորտում: Հայկական խոհանոցի ողջ տեսականին պետք է պարտադիր պատենտավորվի ու տարածվի: Այսկերպ, թերեւս, հնարավոր լինի կանխել անմաքուր ձեռնձգությունները:

Նախորդ գրառումը

ՂԵԿԴ ՄԻՇՏ ԱՋ

Հաջորդ գրառումը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական