Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԵԿԴ ՄԻՇՏ ԱՋ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում աջ ղեկով մեքենաների պատմությունը մի ուրախալի բացահայտում արեց. պարզվեց, որ Հայաստանում շատ մարդիկ մեքենա ունեն, ընդ որումՙ աջ ղեկ, ընդ որումՙ ոչ պաշտոնյա, քանի որ եթե աջ ղեկով մեքենա ունեցողները պաշտոնյա լինեին, ապա հազիվ թե դրանց ներմուծումն արգելվեր (հետագայում, հասկանալի է, օգտագործումը): Մյուս կողմից, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը օրերս արեց մի հայտարարություն, որը վերջնականապես պարզաբանեց, թե ինչու է Հայաստանում արգելվում աջ ղեկը: Դա ԵԱՏՄ-ի պահանջն է , ասել է նախարարը: Այսինքն մինչեւ հիմա հնչած այն հիմնավորումը, թե աջ ղեկով մեքենաները ճանապարհատրանսպորտային վթարների հիմնական պատճառն են դառնում, որ համաձայն պաշտոնական վիճակագրության այդ վթարների առյուծի բաժինը հենց աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ է լինում, հերքվեցին: Եթե անգամ իրոք այդպես է, դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ԵԱՏՄ-ի տարածքում աջ ղեկով մեքենաներ չպետք է լինեն, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ի տարածքում է, ավելի շատ հարցերում ԵԱՏՄ-ի չեմպիոնն է:

Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե նախարարությունն ի սկզբանե հայտարարեր, որ աջ ղեկով մեքենա վարող հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով մեր սիրելի ԵԱՏՄ-ի պահանջը, դուք պարտավոր եք հրաժարվել աջ ղեկով մեքենաներից, քանի որ այդ մեքենաները վտանգավոր են ընդհանուր ձախաղեկյան մեր երթեւեկության համար, իսկ ԵԱՏՄ-ն, ինչպես գիտենք բոլորս, մեր անվտանգության հիմնական երաշխավորն է: Գուցե շատերը հասկանային, որ ԵԱՏՄ-ն ավելի կարեւոր է իրենց աջ ղեկով մեքենայից ու փոխեին մեքենան, կամ հակառակըՙ հնարավոր է շատերը եւս մի պատճառ գտնեին ԵԱՏՄ-ից բողոքելու ու արտագաղթեին Հայաստանիցՙ Ռուսաստան, կամ Ղազախստան, կամ Բելառուս… Ամեն դեպքում նախարարությունը վստահ է եղել, որ եթե սկզբում ասեր աջ ղեկից հրաժարվելու իրական պատճառը, ապա բողոքի ավելի մեծ ալիք կլիներ, ընդ որում, կբողոքեին ոչ միայն աջ ղեկով մեքենա ունեցողները, այլեւ ձախ ղեկով մեքենա ունեցողները ու ոչ միայն վարորդները: Ինչեւէ, հիմա ուրեմն ամեն ինչ պարզվեց ու ամեն բան գիտենք:

Չգիտենք հետեւյալը. եթե ապրիլի 1-ից սկսած արգելվում է Հայաստան ներմուծել աջ ղեկով մեքենա, իսկ ով արդեն ունի պետք է կա՛մ մեքենան փոխի, կա՛մ ղեկը (սրա համար դեռ ժամանակ չի տրվել, բայց կտրվի), ապա ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր արդեն իսկ ունեն աջ ղեկով մեքենա: Բանն այն է, որ Հայաստանում նման մեքենա էլ որեւէ մեկը չի գնելու, ուրեմն նա, ով ունի, պետք է վաճառի այն Հայաստանի տարածքից դուրս, բայց որտե՞ղ: ԵԱՏՄ-ում չեն գնի, քանի որ տարբերություն չկա դու Հայաստանում ես ապրում, թե Ղազախստանում կամ Բելառուսում,… Մնում է ոչ պակաս եղբայրական Վրաստանը: Բայց Վրաստանում այլ խնդիր կա: Պարզվում է Վրաստանում եւս դեմ են աջ ղեկերին, օրինակ այդ երկրի ներքին գործերի փոխնախարար Շավլվա Շուցիշվիլին, շեշտելով, որ աջ ղեկով մեքենաները խանգարում են բնականոն երթեւեկությանը, հայտարարել է, որ Վրաստանում դրանց թիվն ավելանում է, ինչը կարող է առաջ բերել ճանապարհային երթեւեկության կանոնները վերանայելու անհրաժեշտություն: Այս համատեքստում, վրացիները, որոնք, հիշեցնեմ, ԵԱՏՄ անդամ չեն ու ի տարբերություն մեզ, ո՛չ զարգացած տնտեսություն ունեն, ո՛չ էլ կուռ անվտանգության համակարգ, որոշել են աջ ղեկի հարցին տալ հետեւյալ լուծումը. ոչ թե արգելել ներմուծումը, այլ թանկացնել: Այսպես, եթե մարդը Վրաստան է ներմուծում ձախ ղեկով մեքենա, ավելի քիչ հարկ կմուծի, իսկ եթե աջ ղեկով մեքենա է ներմուծում, ավելի շատ հարկ կմուծի, ընդ որում, այնքան շատ, որ մարդը կսկսի առնվազն մտածելՙ աջ ղեկով մեքենա այլեւս չներմուծելու մասին: Մեծ հաշվով, հասկանալի է, սա եւս արգելք է, բայց չէ՞ որ սա արգելք չէ ու մի՞թե լուծում չէ… Այնպես որ մեր աջ ղեկով մեքենաները Վրաստան տանելը մեծ խնդիրների հետ է կապված, այնտեղ գուցե գնեն, բայց տանելը բավականին թանկ արժի: Մյուս հարեւանը Իրանն է, որը, այ, հրաշալի տարբերակ է: Այդ երկրում երթեւեկությունն աջակողմյան է ամբողջությամբ: Այստեղ, սակայն, այլ խնդիր կա: Ոչ բոլոր մեքենաներն է հնարավոր ներմուծել Իրան: Այս պահին հնարավոր է Իրան ներմուծել ընդհանուր առմամբ 42 մակնիշի մեքենա, որոնց թվում, ի դեպ, չեն մտնում Mersedes, BMW, Nissan, Porche, Maserati մակնիշները, այսինքն Հայաստանից Իրան չի կարող ներմուծվել աջ ղեկ ունեցող Nissan, այն պարագայում, երբ Հայաստանում աջ ղեկ ունեցող մեքենաների զգալի մասը հենց Nissan է:

Ստացվում է, որ Իրանը եւս չի լուծում Հայաստանի աջ ղեկով մեքենաների իրացման խնդիրը, կամ մասամբ կարող է լուծել, իսկ եթե հանկարծ Իրանը որոշի նաեւ ԵԱՏՄ մտնել, ինչը իհարկե հնարավոր չի թվում, բայց Քսենյա Սոբչակիՙ ՌԴ նախագահի թեկնածու առաջադվելն էլ հնարավոր չէր թվում, …Եթե Իրանը հանկարծ դառնա ԵԱՏՄ անդամ, ապա Հայաստանի աջ ղեկով մեքենաները պետք է կա՛մ տեղում փոխել ձախ ղեկի, կա՛մ էլ վաճառել Հայ դատի գրասենյակներին, որպեսզի այդ մեքենաներով ավելի արագ հասնեն ու լուծեն հայկական հարցերըՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:

Ինչ վերաբերում է աջ ղեկը ձախ դարձնելուն, ապա շուտով Հայաստանում նման գործ անող մի խումբ արհեստավորներ լավ փող կաշխատեն: Չի բացառվում, որ աջ ղեկը ձախ դարձնելը Հայաստանում սկսի արժենալ մեկ մեքենայի գին (հիմա արժի շուրջ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ): Ընդ որումՙ եթե որեւէ մեկն իր աջ ղեկով մեքենան բերի արհեստավորի մոտՙ ձախ դարձնելու, ապա պարտավոր կլինի նաեւ ներկայացնել ապացույցներ, որ իր մեքենան Հայաստան է մտել նախքան 2018-ի ապրիլի 1-ը, հակառակ պարագայում նա խախտած կլինի ԵԱՏՄ-ի եղբայրական օրենսդրությունը, ինչն ավելի թանկ բան է, քան ՀՀ բոլոր օրենքներըՙ Սահմանադրության գլխավորությամբ:

Ամեն դեպքում, հարգելի վարորդ, ղեկդ միշտ աջ լինի:

Նախորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Հաջորդ գրառումը

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԸ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական