Հինգշաբթի, Հոկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՃԸ 2017-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 0,1 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՊԱՐԳԵՎԵՑ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այդ երկրի տնտեսության այլ ճյուղերում էական տեղաշարժեր չկան

Անցած տարվա երկրորդ կեսին եւ հատկապես վերջին երեք-չորս ամիսներին նավթի միջազգային գների աստիճանական աճը փրկեց Ադրբեջանին եւս մեկ տարի տնտեսական անկում գրանցելուց: Brent տեսակի նավթի գինը հունիս ամսվա 1 բարելի դիմաց միջինը մոտ 45 դոլարից տարեվերջին հասավ 65 դոլարի, իսկ այս տարվա հունվար ամսինՙ 70 դոլարի: Դա, անշուշտ, դրական նշանակություն ունեցավ նավթային հատվածի բացարձակ գերակշռություն ունեցող Ադրբեջանի տնտեսության համար: Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ այդ երկրում գրանցվեց տնտեսական աճ: Սակայն 0,1 տոկոս տնտեսական աճը (ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակման) դժվար է լուրջ ցուցանիշ համարել, նկատի ունենալով, որ նախորդ տարի այդ երկրում գրանցվել էր 3,8 տոկոս տնտեսական անկում: Այսինքն, չնայած նավթի համեմատաբար բարձր գների վերջին ամիսների քիչ թե շատ նպաստավոր գործոնին, ադրբեջանական տնտեսությունը գրեթե դուրս չեկավ վերջին երկու-երեք տարիների անկումային վիճակից: Ընդ որում, հիմնականՙ նավթային արդյունաբերության ծավալը 2017-ին նվազել է 5 տոկոսով, արտահանումըՙ 7 տոկոսով: Այդուհանդերձ, այս պահի դրությամբ նավթի գները ընդհանուր առմամբ նպաստավոր են:

Ինչ վերաբերում է ադրբեջանական տնտեսության այլ ճյուղերին, ապա առարկայական տեղաշարժեր չկան: Փոխարենը իրավիճակը բավականին վատ է ֆինանսական հատվածում: Դարձյալ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Ադրբեջանի բանկերը մոտ 30 տոկոսով նվազ ներդրումներ են կատարել երկրի տնտեսության մեջ նախորդ տարվա համեմատ, իսկ վատորակ վարկերը հասել են մինչեւ 31 տոկոսի: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանի խոշորագույնՙ Միջազգային բանկը հայտնվել է սնանկացման եզրին, ինչը թույլ չտալու համար երկրի կառավարությունը պետք է ներդներ 3,3 մլրդ դոլար: Հայտնի չէ, թե ինչ միջոցներից Ադրբեջանի իշխանությունը պետք է այդ գումարը հատկացներՙ Նավթային պետական հիմնադրամի՞ց, թե՞ մեկ այլ աղբյուրից, եթե մեր հարեւան երկրին օգնություն չգային եվրոպական ընկերությունները, որոնք նավթի արդյունահանման նոր «դարի գործարքով» ոչ միայն պարտավորվեցին 40 մլրդ դոլար ներդնել, այլեւ հավելյալ 3,6 մլրդ դոլար նվիրեցին: Թեեւ այդ գումարը հատկացվելու է մի քանի տարվա ընթացքում, բայց դա բավականին առատաձեռն նվեր էր Արեւմուտքի կողմից, որը թույլ կտա այն ուղղել ֆինանսական հատվածի բարելավմանը, այդ թվումՙ վերոնշյալ բանկի պարտավորությունների մարմանը :

Ադրբեջանում հաճախ են խոսում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ներկայացնելով մեր երկիրը որպես սոված եւ թշվառ: Մինչդեռ, որոշ սոցիալական ցուցանիշների առումով մեր իրականությունը «դրախտային» Ադրբեջանից այնքան էլ չի տարբերվում եւ անգամ ավելի բարենապաստ է: Այսպես, միջին աշխատավարձը 2017-ին Ադրբեջանում կազմել է 525 մանաթ կամ մոտ 308 դոլար: Հայաստանում միջին աշխատավարձը 190 հազար դրամ է կամ մոտ 394 դոլար: Գնաճը Ադրբեջանում կազմել է 14 տոկոս, Հայաստանում 2,6 տոկոս: Եվ սա Հայաստանի մոտ 7 տոկոս, Ադրբեջանի գրեթե զրոյական տնտեսական աճի համատեքստում:

Իհարկե, Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) դեռեւս գերազանցում է մեր ՀՆԱ-ն մոտ 4 անգամՙ 3 անգամ ավելի բնակչության պարագայում: Հետեւաբար, մեր խնդիրն է շարունակել ջանքերը տնտեսական աճի համեմատաբար բարձրՙ 2017-ի տեմպը պահպանելու եւ մեր տնտեսության ծավալըՙ համախառն ներքին արդյունքը մեծացնելու ուղղությամբ:

Ինչ մնում է Ադրբեջանի տնտեսության հեռանկարներին, ապա ներկա պահի բարենպաստ վիճակը կարող է կտրուկ կամ ոչ այնքան կտրուկ փոփոխություններ կրել ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղվածությամբ, եթե համապատասխան փոփոխություն արձանագրեն նավթի միջազգային գները: Դրանց որոշակի աճի շնորհիվ արտահանումն Ադրբեջանից 2017-ին կազմել է մոտ 13,8 մլրդ դոլար, որի 80 տոկոսը նավթն ու նավթամթերքներն են, 9 տոկոսըՙ գազը: Փաստորեն, եթե հանենք վերոնշյալՙ նավթագազային հատվածը, ապա Ադրբեջանից արտահանվող այլ ապրանքները կկազեն ընդհանուր արտահանման մոտ 11 տոկոսը կամ 1,4 մլրդ դոլար: Բավական է ասել, որ Հայաստանից 11 ամիսների ընթացքում արտահանված ապրանքները 2 մլրդ դոլարից ավելի են եղել, ինչը փաստում է, որ ադրբեջանական տնտեսությունն արտահանման ենթակա այլ քիչ թե շատ խոշոր ապրանքախումբ չունի:

Ամեն դեպքում, նավթի գների կտրուկ անկման երեք տարիները Ադրբեջանին իր տնտեսական զարգացման մակարդակից զգալիորեն հետ նետեցին եւ այն վերակագնելը իրատեսական չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ: ԿԱՐԾՐԹԵՎԱՅԻՆՆԵՐԻ ԱՆԱՎԱՐՏ ԳՈՐԾԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ: ԿԱՐԾՐԹԵՎԱՅԻՆՆԵՐԻ ԱՆԱՎԱՐՏ ԳՈՐԾԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Վաշինգտոնը վաղուց է հետախուզական տվյալներով կիսվում Կիևի հետ. Պեսկով

02/10/2025

«Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային  հետախուզական տվյալներ են փոխանցում մշտական ռեժիմով, օնլայն ռեժիմով, սա նորույթ չէ», հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի...

ԿարդալDetails

Քաղաքացին հունվարի 1-ից կարող է 50 000 դրամ թոշակն իր իսկ ձեռքով դարձնել 60 000. Արսեն Թորոսյան

02/10/2025

Եթե մինչև հիմա մեր բոլորի մոտ հարցեր են մնում, նշանակում է` ունենք խնդիրներ. ՄԻՊ-ը՝ «Զարյա-3» կիրառելու վերաբերյալ քննության մասին

02/10/2025

Անմեղության կանխավարկածի պահպանումը կարևոր է. Անահիտ Մանասյանը՝ Փարաքարի դեպքերի մասին

02/10/2025

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային, եթե ամերիկյան «Տոմահավկ» թևավոր հրթիռները տեղափոխվեն Կիև, Մոսկվան կարձագանքի. Պեսկով

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական