Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ՎԵԼԹ»-ԻՆ, ՈՐ ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏՈՒՄ ՄԵՐ ՄԱՄՈՒԼԻՆ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հայկական նոր դրամանիշները գերմանացու աչքերով

Ջրհեղեղի մասին պատմությունը աստվածաշնչյան հանրահայտ դրվագներից է: Հայաստանի կենտրոնական բանկն այժմ դրա շատ ինքնաբուխ պատմագրումն է բացահայտում, գրում է գերմանական «Վելթ»-ի ֆինանսական մեկնաբան Ֆրանկ Շտոկերնՙ անդրադառնալով նաեւ նոր թղթադրամների վրա պատկերված սիմվոլիկային:

Հայաստանը Եվրոպայի սահմանագծին է, կամՙ Ասիայի, նայած երկու մայրցամաքների աշխարհագրական սահմանն ինչպես ենք գծում: Ամեն դեպքում երկիրը շատերի ուշադրության առանցքում է, ինչը հայերիՙ իրենց մասին ընկալումների հակոտնյան է, քանի որ նրանք իրենց երկրին են վերագրում քրիստոնյա արեւմտյան քաղաքակրթության օրրան լինելու փաստըՙ դա տարիներ ի վեր վավերագրել իրենց թղթադրամների վրա: Իսկ դրամի նոր նմուշներով նույնիսկ իրենք իրենց են գերազանցում:

Գերմանացի հեղինակը ներկայացնում է 50 000 դրամանոց թղթադրամի պատկերագրությունը. մի կողմում Էջմիածնի մայրավանքն է, որ 4- րդ դարի կառույց լինելով համարվում է պետականորեն ամենահին եկեղեցին: Դարձերեսին պատկերված է Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ Մեծ թագավորը, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակեց: Միանգամայն վիճարկելի հայկական տեսակետի համաձայնՙ դա 301 թվականին էր, մինչ հռոմեական կայսրությանՙ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելը, գրում է հեղինակը եւ շարունակում իր կարծիքով «վիճարկելիների» օրինակներըՙ 100 000 դրամանոցի վրա ներկայացված պատմությունը: Դիմերեսին Աբգար 5-րդ արքան էՙ Եդեսիայից, որ Հիսուս Քրիստոսի կենդանության օրոք թագավորել է այն տարածքներում, որ այսօր հայերով է բնակեցված, ավելինՙ նա նամակագրություն է ունեցել Հիսուսի հետ, որ վկայում է հայկական թղթադրամի դարձերեսին պատկերվածըՙ Թադեոս առաքյալը Աբգար արքային է հանձնում նամակը:

Մեկնաբանն այնուհետ ուշադրության է առնում 500 դրամանոցի նոր օրինակը: Մի կողմում Էջմիածնի մայրավանքն է, մյուս կողմումՙ վեհաշուք, ձյունագագաթ Արարատ լեռը, որի վրա Նոյի տապանն է իջեւանել: Ձախ կողմում պատկերված Էջմիածնում պահվող մասնատուփի մեջ քարացած մի փայտանմուշ է, որ ըստ հավատալիքի, տապանից մասունք է:

Դարձերեսին պատկերվածը բիբլիական պատմությունն էՙ ճերմակամորուս Նոյըՙ իր ընտանիքն առաջնորդող, աջ ու ահյակՙ կենդանիներ, որ ջրհեղեղից հետո իբր Արարատի գագաթին փրկություն գտան, այն լեռան, որ մայրաքաղաք Երեւանի խորապատկերում է երեւում:

Հայկական թղթադրամներն ուրեմն տեղորոշում են ոչ միայն քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկրի տարածքը, այլ նաեւՙ այն միաժամանակ մարդկության օրրան են հռչակում կամՙ նվազագույնը մի տարածք, որ Հին կտակարանից հայտնի, կարեւոր պատմությունն է հող գտել: Դեռ որեւէ ազգ իր թղթադրամները կերտելիս այսքան հեռու չի գնացել:

Այսքան կասկածահարույց ուրիշ պատմություն էլ չկա, գրում է հեղինակըՙ հիշատակելով Նոյի տապանի պատմությանն առնչվող, դրա խորհրդանշական նշանակության, բիբլիական Արարատի վրա տապանի հանգրվանելու քրիստոնեական պատմության ու լեռան վրա այսօր էլ դեռ տապանի որոնումներ իրականացնողների մասին: Մի հարցում միայն հեղինակը չի վիճարկում հայերիս պատմությունը. արժույթի հնուց ի վեր գոյություն ունեցող անունըՙ դրամ, որ սերում է հունական դրախմա բառից, եւ ինչպես հիշատակում է, 13, 14- րդ դարերում արդեն Հայաստանում դրամ անվանյալ արծաթյա մետաղադրամներ կային: Երկիրն իսկապես երկար ու հետաքրքրական պատմություն ունի, ուստի տարակուսելի էՙ հարկ կա՞ հասնել Նոյի ժամանակներ:

Հոդվածն իհարկե ընթերցվել ու արձագանք էր գտել: Պատասխաններից միայն մեկը համառոտ ներկայացնենք: Շտեֆան Ս. գրում էՙ չեմ ուզում Հայաստանի գիտակի համարում ունենալ, քանի որ երկար ժամանակ չէ, որ ուսումնասիրել եմ այդ երկիրը: Բայց երեւում է, որ միջազգային պատմագիտության մեծամասնության կարծիքն այստեղ փորձ է արվում ներկայացնել որպես «վիճարկելի», փոքրամասնությանՙ հայկական տեսակետ: Զարմացած եմ, որ նման հոդված կարող է տպագրվել «Վելթ»-ում: Բրոքհաուս հանրագիտարանն էլ Հայաստանը ներկայացնում է որպես «քրիստոնեությունն առաջինն ընդունած պետականություն»: Թե՞ հիշատակածս հանրագիտարանն էլ վիճարկելի հայկական տեսակետ է ներկայացնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱԾՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական