Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին կանչվել է ԱԳՆ՝ «Ադրբեջանի դեմ քարոզչության և իրանցի պաշտոնյաների ու զինվորականների սպառնալիքների» առնչությամբ։
Նախօրեին Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել էր Իրանի ԱԳՆ՝ նմանատիպ պնդումներով։
haqqin.az-ը հաղորդում է, որ «հանդիպման ընթացքում դժգոհություն և մտահոգություն է արտահայտվել Իրանի հակաադրբեջանական քարոզչության, Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն»։