Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԿՐԿՆԵՆՔ ՄԵՐ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՔՐԴԵՐԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՆԵՐԿԱՆ

26/01/2018
- 26 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կամ ով ո՞ւմ է դավաճանում եւ որտե՞ղ մեղավորներ փնտրում

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի հյուսիսում, քրդաբնակ Աֆրինում եւ նրա շուրջ, միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե մեզ հետ կապ չունի: Գերտերությունների շահեր, թուրքական անփոփոխ կեցվածք, քրդերի քաղաքական կարճատեսությունՙ եթե համառոտ, ապա այսպես կարելի է բնութագրել կացությունն այս տարածքում: Եթե փոքր-ինչ մանրամասն, ապա իրականությունը հետեւյալն էՙ ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական կողմը հրաժարվեց ընդունել Սիրիայի իշխանություններին չհակադրվելու եւ այդ տարածքը նրանց հսկողության տակ անցկացնելու ռուսական կողմի առաջարկը: Քրդերը ապավինեցին իրենց հովանավոր ԱՄՆ-ին, հուսալով, որ նա կխրախուսի իրենց եւ թույլ չի տա թուրքական հարձակում իրենց վրա: Քրդերը հերթական անգամ դաժանաբար խաբվեցին, ինչի հիմնական մեղավորը, հանուն արդարության պետք է նշել, հենց իրենք են: Հետեւանքըՙ թուրքական բանակը հարձակում է սկսել քրդաբնակ այդ քաղաքի եւ հարակից տարածքների վրա, դա անվանելով «ահաբեկիչներից իր սահմանները մաքրելուն» ուղղված օրինական գործողություն: Հակառակ քրդական հույսերին, աշխարհն այժմ դիտորդի դերում է եւ, ամենայն հավանականությամբ այդպես էլ կմնա:

ԱՄՆ-ն, փաստորեն, բացի թուրքական հարձակման վերաբերյալ բանավոր հայտարարություններից, ոչինչ չարեցՙ չպաշտպանեց քրդերին: Անգամ զենիթային համակարգերիՙ քրդերին վաճառելու մասին տեղեկությունները չհաստատվեցին: Հակառակ դեպքում ականատես կլինեինք թուրքական օդուժի դեմ դրանց գործողության արդյունքին: Այսինքն, որքան էլ ԱՄՆ եւ Թուրքիայի ղեկավարները լեզվակռիվ տան միմյանց հետ, միեւնույնն էՙ Թուրքիան ավելի կարեւոր է ԱՄՆ-ի համար, քան քրդերը: Նույնը կարելի է ասել նաեւ եվրոպական երկրների մասին: Ճիշտ է, Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց թուրքական հարձակման կապակցությամբ, բայց դա ավարտվեց առանց որեւէ հայտարարություն ընդունելու: Եվ ամենազավեշտալինՙ այս ամենից հետո, քրդական որոշ առաջնորդներ հայտարարեցին, որ… Ռուսաստանը իրենց դավաճանեց, չնայած, որ հենց իրենք չեն համաձայնվել ընդունել ռուսների առաջարկը: Ի՞նչ պետք է աներ Ռուսաստանը դրանից հետոՙ սեփական զինվորականների կյանքի գնով պաշտպաներ քրդերի՞ն, որոնք ապավինել էին այլ ուժի աջակցությանը: Կամՙ ո՞ր պետությունը այդպես կվարվեր:

Հիմա, թե ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ: Բացի նրանից, որ ռազմական գործողությունները ծավալվում են մեզանից ոչ շատ հեռու, գլխավորը մեզ համար ուսանելի դաս քաղելն է այս ամենից: Հատկապես հիմա, երբ մեր իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես նաեւ լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունը տարված են Արեւմուտքիՙ ԱՄՆ եւ հատկապես Եվրոմիության հանդեպ կույր սիրով, իսկ հայտնի դասականների ստեղծագործության հերոս մեծ կոմբինատորիՙ «Արեւմուտքը մեզ կօգնի» արտահայտությունը դարձել է մեր հանրության մի ստվար հատվածի կարգախոսը: Բանը հասել է նրան, որ մի քանիՙ վաղուց մոռացված եւ քաղաքական գործընթացների լուսանցքից էլ դուրս հայտնված «գործիչներ» հայտարարություն են հրապարակել իշխանական, բայց ընդդիմադիր ձեւացող կայքում, պահանջելով Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմակայանը եւ հայ-թուրքական սահմանը պաշտպանող ռուսական սահմանապահ ուժերը: Այժմ դիտարկենք, թե ի՞նչ կարող է այդ դեպքում տեղի ունենալ այստեղՙ համանման իրավիճակի օրինակն աչքներիս առաջ ունենալով:

Ակնհայտ է, որ Հայաստանը միայնակ չի կարող սեփական անվտանգությունը ապահովել երկու թշնամի պետությունների շրջապատում: Եթե միայն Ադրբեջանի հետ գործ ունենայինք, որի մարդկային, տնտեսական եւ ֆինանսատնտեսական ռեսուրսները մոտ 3 անգամ գերազանցում են մերը, հնարավոր կլիներ թեկուզ դժվարությամբ, բայց դիմակայել: Փաստ է, որ անգամ այդ պարագայում դժվար կլիներ պատկերացնել, թե ռազմական սպառազինության հավասարակշռությունը ինչպես կպահպանվեր, եթե Ռուսաստանը գումար եւ էժան սպառազինություն չտրամադրեր մեզ, որն Ադրբեջանը կարողանում է շուկայական արժեքով գնել: Սակայն եթե սրան էլ ավելանում է թուրքական սպառնալիքը, ապա միանշանակ է դառնում, որ առանց որեւէ գերտերության կամ նրա ստեղծած անվտանգության համակարգի Հայաստանը ի վիճակի չէ ապահովել սեփական անվտանգությունը: Սա փաստ է, որի հետ քիչ թե շատ մտածելու ունակություն ունեցող որեէ մեկը չի կարող վիճել. ճոռոմախոսներն ու դատարկագլուխները հաշվի մեջ չեն:

Եթե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չլինի, ի՞նչն է խանգարելու Թուրքիային հիմա էլ իր արեւելյան սահմանը «ահաբեկիչներից զերծ պահելու» կարգախոսով ռազմական ներխուժում իրականացնել Հայաստան: ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, թե՞ Եվրոմիությունը: Քրդերի դեպքում սրանցից ոչ ոք մատը մատին չի խփում: Ավելին, նախկինում էլ թուրքական զորքերը սահմանափակ ներխուժել էին Սիրիայի, Իրաքի տարածք, իսկ ավելի քան 40 տարի առաջ նույն Թուրքիան գրավել եւ մինչ այժմ էլ իր տիրապետության տակ է պահում Եվրոմիության անդամ երկրիՙ Կիպրոսի տարածքը: Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ոչ ոք ոչինչ չարեց եւ ոչինչ չի անում որպեսզի թուրքական զորքերը դուրս գան այդ երկրից, ճիշտ այնպես, ինչպես ոչինչ չի արվում թուրքական ներխուժումները Իրաք, Սիրիա կանխելու համար:

Հայաստան թուրքական ներխուժման դեպքում պատկերը նույնն է լինելու: Գուցե ԱՄՆ-ն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա, ինչպես հիմա է անում: Գուցե: Դա կօգնի՞ մեզ: Ո՛չ իհարկե, ինչպես չի օգնում քրդերին: ԵՄ-ն գուցե ինչ-որ բան կանի: Ասենք, ինչպես Ֆրանսիան հիմաՙ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրի: Եվ ի՞նչ դրանից: Դարձյալ ոչինչ: ՆԱՏՕ-ի մասին խոսելն ավելորդ էՙ Թուրքիան շարունակում է մնալ այդ կառույցի անդամ: Եթե, Աստված մի արասցե, նման սցենար լինի Հայաստանում, մե՞նք էլ ենք հետին թվով ասելուՙ ռուսները մեզ դավաճանեցին կամ պահանջներ ներկայացնելուՙ մոռանալով մեր ցանկությամբ կամ պահանջով նրանց հեռացած լինելը, մեր կույր հավատը աշխարհի ամերիկա-եվրոատլանտյան կողմի նկատմամբ:

Մոտ 100 տարի առաջ նույն քաղաքական կարճատեսության կամ կարելի է ասելՙ կուրության պատճառով, անվերապահ հավատ տածելով մեզանից ձեռք քաշած Արեւմուտքից եւ փորձ անգամ չանելով այդ պահին հզորացող Խորհրդային Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր գտնելուՙ կորցրեցինք հսկայական տարածքներ: Հետագայում էլ եւ մինչեւ հիմա դրա համար առաջին հերթին մեզ մեղադրելու եւ դասեր քաղելու փոխարեն շարունակում ենք մեղավորին փնտրել մեզանից դուրս: Հիմա՞ էլ նույն կերպ վարվենք, կրկնենք մեր ողբերգական անցյալը եւ քրդերի ողբերգական ներկա՞ն: Թե, այնուամենայնիվ, դադարեցնենք ինքնակործան մոլորությունը եւ Ռուսաստանի դեմ ուղղված եւ ուղղորդված արշավը, դադարենք սղոցել այն ճյուղը, որի վրա նստած ենք եւ որը կտրելու դեպքում այլեւս երկիր ենք կորցնելու եւ վերանալու աշխարհի երեսից…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Հաջորդ գրառումը

«ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական