Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ

02/02/2018
- 02 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ստորեւ թարգմանաբար ԱՄՆ-ում նեոկոնների (կարծրթեւայինների) տիրապետությանը վերջ տալու եւ արտաքին քաղաքականության մեջ զինված միջամտությունը դադարեցնելու համար պայքարող «Խաղաղության եւ բարգավաճման Ռոն Պոլ ինստիտուտի» գործադիր տնօրեն Դանիել ՄկԱդամսի հոդվածըՙ «US at (Proxy) War With Turkey):


Երբեք չեմ պատկերացրել, որ մերձավորարեւելյան մեր արտաքին քաղաքականությունը խելացնորության աստիճանի հասնող այսքան անարդյունավետ կարող է լինել որքան հիմա, երբ վերջին օրերին հետեւում եմ Սիրիայում կատարվող արագընթաց զարգացումներին, մի կողմից ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի եւ Պաշտպանության քարտուղար Ջեյմս Մատիսի հայտարարություններին, որ օժանդակելու եւ ֆինանսավորելու են, որպեսզի ստեղծվի սիրիական տարածքները պաշտպանող եւ վերահսկող 30 հազարանոց քրդական մի բանակ եւ մյուս կողմից Թուրքիայի ռազմական հարձակումներին Սիրիայի տարածքի Աֆրին շրջանում ընդդեմ ամերիկացիների պաշտպանությունը վայելող քրդերի:

Կարծես վատ երազ լինի: Ամերիկան միջնորդված պատերազմ (proxy war) է մղում ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի դեմ: Երկու կողմերն էլ իրար հակասող գործողություններ են իրականացնում միեւնույն ավիաբազայից: Մինչ թուրքերը Ինջիրլիքից ռումբեր են արձակում սպանելու քրդերին Սիրիայում, Մ. Նահանգների ռեակտիվ ինքնաթիռները նույն Ինջիրլիքից զինամթերք են մատակարարում այդ քրդերին: Ամերիկյան կողմը Աֆրինի քրդերի վրա թուրքական զինուժի կատաղի հարձակումների անտեսումը բացատրել է ասելով, որ այնքան էլ շահագրգռված չէ այդ որոշակի խմբավորման ճակատագրով: Բայց Աֆրինի եւ Մանբիջ/Ռոջավայի քրդական խմբավորումները պատկանում են միեւնույնՙ «Ժողովրդի պաշտպանության միավորումներ» (YPG) խմբակցությանը եւ հասկանալի չէ, որ ինչո՞վ են նրանք մեկը մյուսից տարբերվում: Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն նշել է, որ Մանբիջ/Ռոջավայի քրդերը հաջորդ թիրախն են լինելուՙ զգալու ամերիկյան զենքերով մինչեւ ատամները զինված ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակն ունեցող երկրի ցասումը:

Մի՞թե Վաշինգտոնը շարունակելու է դիտողի դերում լինել եւ անտեսել, թե ինչպես է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կողմից ջախջախվում Սիրիայում իր պաշտպանությունը վայելող «միջնորդ բանակը»: Ինչպես պետքարտուղար Թիլլերսոնն էր բնութագրել Ստանֆորդ համալսարանի Հուվըր հաստատությունում իր ելույթի ժամանակ, այդ «միջնորդ բանակը դռան արանքում խրված ոտքի դերն էր կատարելու» Ամերիկայի հին ու նոր, մի կողմից Ասադին տապալելու եւ մյուս կողմից իրանական զորքերին Սիրիայից դուրս վանելու երկսայր քաղաքականության մեջ: Իրանցիները գլխավոր դերակատարություն էին ունեցել ISIS-ին Սիրիայից դուրս վանելու գործում, բայց Սիրիայում Մ. Նահանգների քաղաքականությունը ծառայում է գլխավորապես տարածաշրջանի իր դաշնակիցներիՙ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի շահերին, իսկ այդ երկու պետությունները իշխանափոխություն են ցանկանում տեսնել ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրանում:

«National Interest» պարբերականում ԿՀՎ-ի նախկին գործակալ Պոլ Պիլարն անցյալ շաբաթ անդրադարձել էր Սիրիայում Ամերիկայի Թիլլերսոնյան նոր քաղաքականության եւ մասնավորապես դրանում Իսրայելի դերակատարության (որպես մղիչ ուժի) մասին, գրելով «Թիլլերսոնի խոսքերով Իրանը ցանկանում է գերակայություն ունենալ Մերձավոր Արեւելքում եւ խորտակել մեր դաշնակից Իսրայելին: Որպես Իսրայելին սահմանակից անկայուն պետություն Սիրիան Իրանին տալիս է այդ հնարավորությունը, եւ Իրանը ձգտում է օգտագործել այդ հնարավորությունը»: Մ. Նահանգներն ու Իսրայելը, ինչքան գիտենք, չունեն անվտանգության փոխադարձ օգնության որեւէ պայմանագիր: Թիլլերսոնը չնշեց Սիրիայում Իսրայելի ցանկությունը կատարելու պատրաստակամության մասին: Չնշեց նաեւ, որ Իսրայելն ամենահզոր բանակն ունի Մերձավոր Արեւելքում: Այնպես որ Սիրիայից կամ որեւէ այլ վայրից Իսրայելի «խորտակման» մասին որեւէ խոսք հիմարության եւ երեւակայության միջեւ ընկած հասկացություն կարող է լինել միայն: Պիլարը նաեւ հարցադրում է, թե արդյոք Իսրայելին հաճոյանալու իր ձգտումներում, Թրամփի վարչակազմը բավականաչափ ուշադրության կենտրոնո՞ւմ է պահում Ամերիկայի շահերը:

Մեզ հետաքրքող մյուս հարցն այն է, թե ինչ են անելու Մանբիջ/Ռոջավայի քրդերը երբ տեսնեն, թե ինչպես են թուրքերը ոչնչացնում Աֆրինի քրդերին, իսկ Ամերիկան մատը մատին չի տալիս: Արդյոք նրանք կկարողանա՞ն դիմադրել թուրքական ահեղ բանակին, թե՞ Ասադի պաշտպանության կոչին ընդառաջելով կթողնեն, որ սիրիական կառավարական զորքերը վերադառնան այդ տարածք եւ պաշտպանեն Սիրիայի սահմանները: Ըստ գնդապետ Պատ Լանգի «Sic Semper Tyrannis» կայքի, սա հենց այն է, ինչ տեղի է ունենալու: Տեսնելով, թե ինչ է կատարվում իրականում, քրդերը հասկանալու են, որ Վաշինգտոնն իրենց դավաճանում է, շրջվելու են դեպի Ռուսաստանՙ պաշտպանության ակնկալիքով: Համաձայնություն է կնքվելու մի փոքր ավելի ինքնավարություն ստանալու եւ փոխարենը թույլ տալու, որ սիրիական կառավարական զորքերը վերահսկողություն սահմանեն եւ վերջ դնեն թուրքական ռմբակոծություններին:

Իսկ իրադարձությունների զարգացման ներկա փուլում ի՞նչ դեր է նախատեսվում մոտ 2000 ամերիկացի զորամիավորումներին, որոնք Սիրիայի որոշակի հատվածներում են գտնվում առանց հրավերի կամ ՄԱԿ-ի մանդատի: Պետքարտուղար Թիլլերսոնի հաղորդմամբ, նրանք ոչ մի տեղ էլ չեն գնալու մինչեւ Ասադի պաշտոնանկությունը, ISIS-ի վերջնական պարտությունը եւ իրանյան ազդեցության վերացումը: Բայց հաշվի առնելով թուրքական հարձակումները ամերիկացիների հովանու ներքո գտնվող քրդերի դեմ, կարողանալո՞ւ են արդյոք արեւելյան Սիրիայում շարունակել մնալ այդքան երկար ժամանակ առանց բարեկամների:

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց քննարկելու համար թուրքերի ներխուժումը սիրիական տարածք, բայց Անվտանգության խորհուրդը չդատապարտեց թուրքերի կատարած քայլերը, որովհետեւ դատապարտելու դեպքում ստիպված էր լինելու դատապարտել նաեւ ամերիկյան զորքերի անօրինական ներխուժումը Սիրիա:

Վերադառնանք մեր հոդվածի սկզբնական մասում նշված Մերձավոր Արեւելքում Ամերիկայի արտաքին քաղաքականության խելացնորության աստիճանի հասնող անարդյունավետ լինելուն: Սիրիայի ինքնիշխան պետություն ներխուժելու եւ նրա օրինական կառավարությունը տապալելու ակտիվ ջանքեր գործադրելու լույսի ներքո ծայրաստիճան կեղծավորություն կարելի է բնութագրել ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ջեյմս Մատիսի խոսքերը: Մամլո ասուլիսի ժամանակ վատաբանելով ռուսների եւ չինացիների արտաքին քաղաքականությունը նա բացատրեց, թե ինչ գերակայություն ուներ ամերիկյան արտաքին քաղաքականությունը, ասելով. «Կարծում եմ մենք ձգտում ենք աշխարհում լուծել խնդիրները եւ ցրիվ չտալ վստահությունը: Մենք միջազգային ասպարեզում իրադարձությունները չենք ռազմականացնում: Մենք չենք ներխուժում օտար երկրներ, ինչպես Ռուսաստանըՙ Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքերում: Խնդիրները լուծում ենք միջազգային իրավունքի սահմանած օրենքների համաձայն: Մի նկատառում եւս: Մենք հարգում ենք այդ երկրներին որպես ինքնիշխան պետությունների, որոնք ունեն անկախ արտահայտվելու եւ որոշումներ ընդունելու իրավունք եւ չենք կարծում, որ որեւէ մեկը վետո դնելու իրավունք ունի նրանց տնտեսական, դիվանագիտական կամ անվտանգության հարցերի վերաբերյալ որոշումների վրա (ընդգծումները իմն են, Դ.Մ.»:

Այսքանից հետո Վաշինգտոնը զարմանում է, թե ինչու աշխարհի մյուս հատվածներում լրջորեն չեն վերաբերվում իրեն:

Նախորդ գրառումը

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԳՈՃԱՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ»

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական