Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը հունվարի 27-ին մայրաքաղաք Օտտավայի իր նստավայրում ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության եւ Թեքեյան Մշակութային միության շրջանային վարչությունները ներկայացնող պատվիրակությանը, գլխավորությամբ ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, մասնագիտությամբ ֆիզիկոս դոկտ. Արշավիր Գյոնջյանին:
Ջերմ զրույցի ընթացքում դեսպանը տեղեկացրել է իր հյուրերին, որ առաջիկա աշնանը Երեւանում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովին մասնակցելու է նաեւ Կանադայի վարչապետ Ջաստին Տրուդոն, որի կեցությունը երկարաձգվելովՙ վերածվելու է պաշտոնական այցելության:
Տարբեր հարցերի շուրջ մտքերի փոխանակումից հետո եւ փոխադարձ համագործակցության խոստումներով կողմերը հրաժեշտ են տվել միմյանց: