Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վահագնի ծնունդը» 50 լեզուներով

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Կահիրեում լույս տեսավ «Ջահակիր» շաբաթաթերթի թիվ 51 հավելվածը հանդիսացող «Վահագնի ծնունդը աշխարհի 50 լեզուներով» վերնագրով հատորը (248 էջ)՝ Արծվի Բախչինյանի (Երեւան) եւ Հայկ Ավագյանի (Կահիրե) համատեղ աշխատասիրությամբ

Հատորը բովանդակում է մեզ հասած հնագույն հայերեն բանաստեղծության՝ «Վահագնի ծնունդի» գրաբար եւ աշխարհաբար (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն) նմուշներ, որոնց հաջորդում են նրա թարգմանություններն աշխարհի 50 լեզուներով:

Ամփոփված է նախապես հրատարակված թարգմանական նմուշների գրեթե ամբողջությունը, որոնց մեջ անգլերեն՝ 28, ֆրանսերեն՝ 24, ռուսերեն՝ 20, գերմաներեն՝ 12, իտալերեն՝ 6, իսպաներեն՝ 5, հունգարերեն՝ 4, պարսկերեն՝ 4, արաբերեն՝ 2, լատվիերեն՝ 2, պորտուգալերեն՝ 2, սերբերեն՝ 2, վրացերեն՝ 2 եւ մեկական՝ բուլղարերեն, թուրքերեն, լատիներեն, լեհերեն, հունարեն, շվեդերեն, չեխերեն եւ ռումիներեն թարգմանություններ:

Հատուկ սույն հատորի համար հայ եւ օտար բանաստեղծներ, հայագետներ, լեզվաբաններ եւ լեզվակիրներ թարգմանություններ են կատարել հետեւյալ լեզուներով՝ ալբաներեն, ասորերեն, բասկերեն, բելառուսերեն, բենգալերեն, գնչուերեն, դանիերեն, եբրայերեն, էստոներեն, թայլանդերեն, իսլանդերեն, լաոսերեն, լիտվերեն, լինգալերեն, կորեերեն, հնդկերեն, հոլանդերեն, ղազախերեն, ճապոներեն, մակեդոներեն, մոնղոլերեն, նորվեգերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն, չինարեն, սլովակերեն, քմերերեն, քրդերեն եւ ֆիններեն:

Առաջին անգամ է, որ մի հայերեն բանաստեղծություն ներկայացվում է 50 լեզուներով՝ միաժամանակ ամփոփելով նախապես հրատարակված թարգմանությունների ամբողջականությունը: Այլեւս չասած, որ հայ գրականության նմուշ մի քանի լեզուներով թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ:

Ինչպես «Ջահակրի» նախորդ հավելվածները, այս գիրքը եւս հրատարակված է սահմանափակ տպաքանակով, նախատեսված չէ վաճառքի համար եւ անվճար տրամադրվում է գրադարաններին եւ թեմայով հետաքրքրվողներին: Գրքի առցանց տարբերակը հասանելի է հետեւյալ հղումով՝ https://archive.org/details/tchahagir-supplement-no.-51/mode/2up                                            

Ա. Բ.

Նախորդ գրառումը

Խոսքի եւ վրձնի վարպետները՝ մեկ գրքում

Հաջորդ գրառումը

Նվիրումներ Չարենցին՝ նոր գրքով

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նվիրումներ Չարենցին՝ նոր գրքով

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական