Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԱՆՋԻԻ «ԱՐԹՈՒՆ ՊԱՀԱԿՆԵՐԸ» ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

09/02/2018
- 09 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Դոկտ . Քրիստինա Մարանջիի 2015-ին լույս տեսած «Արթուն պահակներ: Վաղ միջնադարյան Հայաստանի երեք եկեղեցիները» հատորը արժանացել է, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 3-ի հաղորդագրության, նորաստեղծ «Քարեն Գուլդ» մրցանակի: «Ամերիկայի միջնադարյան ակադեմիայի» այդ տարեկան մրցանակը շնորհվում է մի մենագրության կամ հատորի, որը միջնադարյան արվեստի պատմությանն է նվիրված եւ հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչված է որպես «արտակարգ բարձրարժեք» ուսումնասիրություն: Քարեն Գուլդը (1946-2012) արվեստի պատմաբան է եղել եւ նրա անվան մրցանակը համապատասխան վկայական եւ 1000 դոլարի դրամական պարգեւ է նախատեսում:

Հատուկ հանձնաժողովի անդամները մասնավորապես շեշտել են, որ գիրքը «խորը դիտարկված, հրաշալիորեն շարադրված եւ մանրազնին վերլուծության ենթարկված ճարտարապետական ուսումնաասիրություն էՙ նվիրված բյուզանդական, Սասանյան եւ Օմայանների կայսրությունների ժամանակաշրջանում Հայաստանի ստեղծագործական ոգուն»:

Մարանջիի հատորը գիտական լուրջ մոտեցմամբ քննության է առնում Զվարթնոցի, Մռենի եւ Պտղնիի տաճարները, որոնք, ցավոք, ավերվել են տարբեր պատճառներով:

«Չափազանց երջանիկ եմ, որ հայկական թեմայով մի աշխատություն արժանացել է այդ ակադեմիայի մրցանակին», նշել է այդ առթիվ դոկտ. Քրիստինա Մարանջին:

Մարանջին հայկական արվեստի եւ ճարտարապետության դասախոս է Թաֆթս համալսարանում: Դոկտորական թեզը պաշտպանել է Պրինստոնի համալսարանում: Նրա գիրքը նախապես արժանացել էր նաեւ ՆԱԱՍՐ-իՙ հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի մրցանակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՏԱՐԻՆՙ ԳԵՐՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՎ ԵՎ ՀԵՌԱՑՈՂ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ

Հաջորդ գրառումը

2018-ԻՆ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ԲԱՐՁՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԱՊԱՀՈՎԵԼԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

2018-ԻՆ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ԲԱՐՁՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԱՊԱՀՈՎԵԼԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական