ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի երկարացրել է Իրանի հանդեպ արտակարգ դրության ռեժիմը, որով նախատեսվում է 1979թ. նոյեմբերին մտցված ամերիկյան պատժամիջոցների գործողության պահպանում, նշվել է Սպիտակ տան հրապարակած նամակում։
«Ես մեկ տարով երկարացնում եմ Իրանի հանդեպ ազգային արտակարգ դրության ռեժիմը՝ հայտարարված 12 170 գործադիր հրամանագրով»,- գրել է Բայդենը։
Նշվել է, որ ԱՄՆ-ի գործողությունները պայմանավորված են «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության՝ Իրանում իրավիճակի հետ կապված արտաքո կարգի սպառնալիքների» դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։
News.am