Օրենբուրգում այսօր մահացել է հայտնի կոմպոզիտոր, «Ласковый май» խմբի ստեղծող Սերգեյ Կուզնեցովը։ Նա 58 տարեկան էր, փոխանցում է Vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի սկզբին էլ կյանքից հեռացավ «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը։ Մահվան պատճառը եղել է սրտամկանի կաթվածը։ Դիակիզումից հետո երգչի՝ աճյունափոշիով սափորը թաղվել է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Հուլիսին Սերգեյ Կուզնեցովը «Բարև, Անդրեյ» հաղորդաշարում «Россия 1» հեռուստաալիքի եթերում խոսել էր երգիչ Յուրի Շատունովի հետ իր վերջին զրույցի մասին։