Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սպորտային մարմնամարզությունում անկախ Հայաստանի Աշխարհի առաջին չեմպիոնը. Արթուր Դավթյան

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձավ Աշխարհի չեմպիոն։

Դավթյանը 15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին՝ դառնալով անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում:

Արթուրը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր։