Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՀԻՐԵԻ «ՌՈՏԱՐԻ ԿԼԱԲՈՒՄ»

Հ.Ծ.

Գործարարների եւ ձեռներեցների միջազգային ակումբների կազմակերպության Կահիրեի մասնաճյուղըՙ «Կոսմոպոլիտեն Ռոտարի կլաբը» հունվարի 29-ին հատուկ միջոցառում է կազմակերպել նվիրված Հայաստանին: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ միջոցառմանը ներկա են գտնվել ակումբի եգիպտացի եւ օտար անդամները, եգիպտացի գործարարներ, ականավոր դեմքեր, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչներ եւ հոգեւոր առաջնորդներ:

Ներկաների առաջ ելույթ ունենալով Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային մարմինների գործադրած ջանքերի, Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման եւ ներդրումային հնարավորությունների, տարբեր ոլորտների զբոսաշրջության եւ սփյուռքահայության դերի մասին, պատասխանել ներկաների հարցերին:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է ֆիլմ Հայաստանի մասին: