Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տառային հապավումներ. գրության ո՞ր ձևերն են ճիշտ

05/11/2022
- Հասարակություն

Ապրում ենք հապավումների դարաշրջանում։ Աշխարհի բոլոր զարգացած լեզուներին, այդ թվում և հայերենին բնորոշ է տառային հապավումների առատությունը։ Անընդհատ նորերն են ստեղծվում և գործածվում մամուլում, փաստաթղթերում, այլուր։ Տառային հապավումները հասկանալու համար նույնիսկ բառարաններ են կազմվել։

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն է անդրադառնում տառային հապավումների գործածության ժամանակ տարատեսակ դժվարություններին.

1. Տառային հապավումների կազմիչ տառերը սովորաբար գրվում են մեծատառ, ինչպես՝ ՄԱԿ (Միավորված ազգերի կազմակերպություն), ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ԱԺ (Ազգային ժողով), ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ)։ Բայց կան բացառություններ։ Ամենատարածվածը բուհ (բարձրագույն ուսումնական հաստատություն) հապավումն է։ Եվ քանի որ սովորական բառի ձև է ստացել, պիտի գրել բուհը, բուհի, բուհում, բուհեր, բուհական… Թերթերից մեկի մի հրապարակման մեջ վերջերս բազմիցս տպվել էր բուհ-երի, բուհ-երը և այլն, որ անշուշտ սխալ է։

Գծիկով գրելու դեպքում տառերը մեծատառ պիտի լինեն՝ ԲՈՒՀ-ի, ԲՈՒՀ-ում և այլն։

2. Լավ կլինի ոչ հանրահայտ հապավումները հոդվածում կամ հեռուստատեսային հաղորդման մեջ նախ բացված տալ (ասել), որ ընթերցողը (կամ լսողը) հասկանա, թե ինչի՛ մասին է խոսքը։ Թե չէ մարդ որտեղի՛ց իմանա, օրինակ, ի՛նչ է ՇՄԱԳ-ը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում)։

3. Հաճախ տառային հապավումները բացված տալն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ տառային նույն կազմով ստեղծված հապավումները թյուրիմացությունների տեղիք կարող են տալ։ Օրինակ՝ ունենք մի քանի ԱՀԿ։ Մեկը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է, մյուսը Առևտրի համաշխարհային կազմակերպությունն է, երրորդը՝ ավտոմատ հեռախոսային կայանը (հեռախոսակայան), հաջորդը՝ Ամերիկայի հրեական կոմիտեն և այլն։

4. Շատերը դժվարություն են ունենում տառային հապավումը կապակցությունների մեջ հատկացուցչի պաշտոնով գործածելիս։ Ո՞րն ընտրել՝ ԳԴՀ (Գերմանիայի Դաշնային Հանրապետության) կանցլե՞ր, թե՞ ԳԴՀ-ի կանցլեր։ Խառնաշփոթը վերացնելու նպատակով ժամանակին կանոնակարգող որոշում է ընդունվել. այն տառային հապավումները, որոնց բաղադրիչ տառերն արտասանվում են առանձին-առանձին (յուրաքանչյուր բաղաձայնից հետո արտասանվող, բայց չգրվող ը-ով), հատկացուցչի պաշտոնում գործածել ուղի՛ղ ձևով, առանց վերջավորության։ Ուստի  ԳԴՀ կանցլեր, ՀՀ Վճռաբեկ դատարան, ՌԴ (Ռուսաստանի Դաշնության) նախագահ և այլն, բայց ՄԱԿ-ի ներկայացուցիչ, ՄՕԿ-ի նախագահ, քանի որ իրենց կազմում ձայնավոր ունեն և բառի նման են։

5. Իսկ ի՞նչ անել ձայնավորով վերջացող տառային հապավումների սեռական հոլովաձևը կազմելիս, յ գրե՞լ, թե՞ ոչ։ Ո՛չ, չեն գրում, գծիկը թույլ չի տալիս։ Օրինակ՝ ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) – ՈՄԱ-ի դասընթաց։

6. Դժվարություն է առաջանում տառային հապավման կողքին ը կամ ն հոդը դնելիս։ Ինչպե՞ս կողմնորոշվել։ Օրինակ՝ ՌՀՄ (Ռուսաստանի հայերի միություն). ՌՀՄ-ն, թե՞ ՌՀՄ-ը։ Հոդն ընտրելիս պիտի հետևենք արտասանությանը՝ ՌըՀըՄը. ձայնավորից հետո ն է դրվում՝ ՌՀՄ-ն ։ Սա է ճիշտ գրությունը (կարդացվում է ռըհըմըն)։ Ոմանք հապավումը մտովի բացում են և գրում ՌՀՄ-ը (իբր միությունը), որ հապավման դեպքում ճիշտ չէ (կլինի ռըհըմըԸ)։

7. Փոխառյալ հապավումների բառավերջում օտարալեզու Օ-ի դիմաց հայերեն գրվում է Օ (ոչ թե Ո), ինչպես՝ ՆԱՏՕ «Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն» (NATO – անգլ. North Atlantic Treaty Organization), ՅՈՒՆԵՍԿՕ «ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն» (UNESCO – անգլ. United Nations Educational Scientific Organization):

Այդպես էլ Է-ն, ինչպես՝ ՄԱԳԱՏԷ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն» (ռուս. МАГАТЭ – Международное агенство по атомной энергии)։

8. Այժմ տառային հապավումների կազմիչ տառերից հետո կետ չի դրվում, ինչպես՝ ՀԲԸՄ – Հայ բարեգործական ընդհանուր միություն, ՀՎՀՀ – հարկ վճարողի հաշվառման համար։ Արևմտահայերենում ավանդույթի ուժով հաճախ գրվում է այսպես՝ Հ.Յ.Դ. – Հայ յեղափոխական դաշնակցութիւն։

9. Տառային հապավումը չպիտի գրել կոտորակի գծով, ինչպես՝ Հ/Ձ։ Ճիշտը սա է՝ ՀՁ (համատեղ ձեռնարկություն)։

10. Տառային հապավումները չեն տողադարձվում։ Անգամ եռավանկ ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ)։

Նախորդ գրառումը

Մեսրոպ Առաքելյանը նոր պաշտոն ունի

Հաջորդ գրառումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության չորրորդ վարչության ընտրությունների արդյունքներն ամփոփվել են

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026
Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հաջորդ գրառումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության չորրորդ վարչության ընտրությունների արդյունքներն ամփոփվել են

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական