Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐՙ ՉԼՍՎԱԾ ՀԱՐՑԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

23/02/2018
- 23 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մյունխենի անվտանգության համաժողովի մասին ադրբեջանական պաշտոնական լրատվական գործակալությունը, որ գերմաներեն իր տարբերակով երբեմն նախանձելի արագ է գործում, նախընտրեց լռություն պահել, չարձագանքեցին նույնիսկ այն պարագայում, երբ Բեռլինում պաշտոնավարող իրենց դիվանագետըՙ Ադրբեջանի դեսպանության իրավական եւ ռազմական անվտանգության հարցերում մասնագիտացած առաջին քարտուղար Սադի Ջաֆարովը երկարաշունչ հարց ուղղեց Հայաստանի նախագահին: Կարծիք կա, որ խռովել են. տարիներ ի վեր այդ հարթակում ներկա են եղել, նախագահ Ալիեւը, որ ձայնի հնարավորություն ունեցած ժամանակ իրենով, տեղում հիանալու առիթից չի զրկել նաեւ իր ընտանիքի անդամներին, այժմՙ որեւէ սրահում, որեւէ բանավեճի հրավիրված չէր: 2017-ին այդ երկիրը գերմանական լրատվամիջոցների ուշադրության առանցքում հայտնվեց բազմիցսՙ տարբեր գործարքների մեջ ներգրագրավված լինելու մութ պատմությունները, մանավանդ Գերմանիայում ընտրարշավային լուսարձակի ներքո թել առ թել բացահայտվեցին: Ադրբեջանի վարկաբեկված կապիտալը, ինչպես նաեւ Ադրբեջանում կայանալիք ընտրություններն առիթ դարձան Մյունխենում ձայն չունենալու: Չգիտենքՙ արդյոք դերակատար եղե՞լ է նաեւ այն հանգամանքը, որ Ալիեւիՙ Երեւանը վերադարձնելու նախընտրական խոստումը, առանց մեկնաբանության, ելույթի հաջորդ օրն արդեն տեղ էր գտել գերմանական հեռուստատեսության 2-րդ ալիքիՙ zdf- ի լրահոսում:

Փետրվարի 16-ին իհարկե «Ազերթաջը» որոշեց Մյունխենի անվտանգության ժողովի մամուլի հաղորդագրություններիՙ իրենց հանդեպ անուշադրությունը լրացնելՙ գերմաներեն տարածելով Մամեդյարովիՙ էներգետիկ անվտանգության հարցերին նվիրված կլոր սեղանին մասնակցության ու ելույթի մասին լուրը, որին սակայն անդրադարձ չարեց գերմանական որեւէ լրատվամիջոց:

Փետրվարի 17-ին, երբ Մյունխենում ելույթ էր ունենում ՀՀ նախագահը, «Ազերթաջ»-ը գերմաներեն տարածեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ Միացյալ թագավորության նույնանուն կառույցի միջեւ Լոնդոնում կնքված 2018-2019 թվականների ռազմական համագործակցության փաստաթղթի մասին հաղորդագրությունը: Ի դեպ, վերջին շաբաթվա «Ազերթաջի» գերմանագիր լրահոսն առանձնահատուկ ընդգծում է, թեՙ փետրվարի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակությանը, իսկ 21-ինՙ Իրանի իր պաշտոնակցին:

Այս անգամ զարմանալի համեստ եղան հայկական լրատվամիջոցները եւ տեղական լսարանին չպատմեցին, թե մյունխենյան բեմում հայկական ազդեցիկ ներկայություն կար: Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանը , Մյունխենի կոնֆերանսի հիմնադիր եւ նախագահ, ԱՄՆ-ում, ՄԹ-ում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերին հանձնեց «Նանն Լուգար» մրցանակՙ ի նշանավորում միջուկային զենքի կրճատմանն ուղղված նրա հետեւողական ջանքերի: Հաջորդը մեր հայրենակից «Վաշինգթոն փոստ» թերթի սյունակագիր Դեյվիդ Իգնեյշըսն էր, որ ի տարբերություն Վարդան Գրիգորյանի չէր կարող տեղում հետեւել նախագահ Սարգսյանի մասնակցությամբ բանավեճին, քանի որ նույն ժամանակ այլ դահլիճում վարում էր «Ջիհադիզմՙ խալիֆայությունից հետո» Jihadism After the Caliphate ազդեցիկ անձանց մասնակցությամբ բանավեճը: Բաքուն իհարկե հրաշալի գիտի, որ միջազգային հեղինակություն ունեցող Գրիգորյանն ու Իգնեյշըսը վերապրողների ժառանգներ են, նրանց այնտեղ լինելուՙ հաղթանակած լինելու մասին ինչո՞ւ հաղորդի: Իսկ մե՞նք: Անհրաժեշտաբար լռում ենք, երբ նախագահն է խոսում: Իսկ դրանի՞ց հետո: Երբ ադրբեջանցին հարց է ուղղում Հայաստանի նախագահին, օգնում է մեզ, առիթ է տալիս մեծ լսարանին ունկնդրել հայկական տեսակետները: Մենք ինչո՞ւ հապաղեցինք հարց ուղղել ԵՄ հանձնակատար Հահնին, Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետ Կոզաչեւին, թե իրենք անվտանգության ի՞նչ երաշխիքներ են տալիս Հայաստանի եւ Արցախիՙ ցեղասպանության հետեւանքների փոխհատուցմանը սպասող, կյանքի իրավունքի շարունակական ոտնահարման, դրա վերբալ կամ զենքով կրկնության պարագայում: Ինչո՞ւ լռեցինք այն ժամանակ, երբ պահը, այսպես ձեւակերպենքՙ պատահական չէր հայտնվել, գիտեինքՙ պատրաստվեինք նախօրոք:

Երեկ ԳԴՀ արտգործնախարարության խոսնակին ուղղված մեր նամակը պատասխան ստացավ: «Ալիեւիՙ Երեւանը ադրբեջանական տարածք վերադարձնելու նախընտրական խոստման վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի Մինսկի խմբի անդամ Գերմանիան» մեր ձեւակերպմանը հետեւել է այսպիսի արձագանք: «Դաշնային կառավարությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբիՙ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»:

«Խուսափողական պատասխան» որակելու փոխարեն հաստատենքՙ խաղաղությանն այլընտրանք չկա, ինչպես նաեւ այլընտրանք չկա մեր հաղթանակին: Ընտրություններն ավարտվեն, Ադրբեջանի ղեկավարությունը միգուցե սա հասկանա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵԱՆՔԷՆ ԴԷՊԻ ՄԱՀ

Հաջորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյան

15/05/2025

Շատ հետաքրքիր է, որ դուք այդպես հարցն այսպես եք տալիս, ոչ թե ընդհանուր առմամբ ինչպես եմ վերաբերվում սուր արտահայտումներին կամ...

ԿարդալDetails

Այնպիսի տպավորություն է, որ գործընթացը վերահսկում է ոչ թե Թրամփը, այլ Պուտինը. BBC News

15/05/2025

Մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ. Ավանեսյանը՝ Նարեկ Զեյնալյանի մասին

15/05/2025

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

15/05/2025

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանի ընտանիքի անդամներին, չեն փրկելու. Պապոյան

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական