«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երեկվա համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագետների միջև երկխոսությունը շարունակելու համար։
Ռուսաստանի աջակցությամբ համայնքների և կրոնական առաջնորդների, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկը՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով, մենք հակված ենք օգտագործել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմները՝ այդ խնդիրն իրականացնելու համար։ Դաշնային խորհրդի միջոցով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,-տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։