«Սոչիի բանակցությունները ցույց տվեցին, որ Արցախի հարցը առկախվում է, իսկ միջանցքի մասին խոսք լինել չի կարող»,- հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքների մասին նկատել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ կա Լեռնային Ղարաբաղի հարց և այն պետք է լուծել՝ ի տարբերություն արևմտյան տարբերակի, երբ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, խաղաղապահ ուժերը հանվում են։
«Միջանցքի հարցով Արևմուտքը լռում է։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն իր թերթում գրել էր, որ Ռուսաստանը միջանցքի հիմնական շահառուն է։ Պարզվեց, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում»,-դիտարկել է Հրանտ Բագրատյանը։