Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մերն ուրիշ է. Իշխանյան

ՀՀ գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ թշնամին գրավել է Հայաստանի տարածքից շուրջ 130 քառ․կմ տարածք։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հարց է ուղղում Էդվարդ Ասրյանին.

-Հնարավո՞ր է արդյոք, որ որևէ երկիր ներխուժած լիներ թշնամին, գրաված լիներ որոշակի տարածքներ և այդ մասին հայտարարեր ԳՇ պետը։

Ինքն էլ պատասխանում է իր տված հարցին.

-Ցանկացած այլ երկրում և՛ պաշտպանության նախարարը, և՛ ԳՇ պետն առնվազն հրաժարական կտային, հավատարիմ մնալով սպայական պատվին և զինվորական երդմանը։