Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՄ ԸՆԿԵՐ ԼՈՒՍԻԿԸ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Նրան մերթ ընդ մերթ կարելի է հանդիպել Գյումրու ավտոկայանումՙ այս կամ այն երթուղու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեւորներին, քաղաքի կենտրոնի Ռիժկովի կամ այլ փողոցումՙ հանդիպող անցորդներին դիմելիս, եղել էՙ նաեւ որեւէ թաղամասում անծանոթ դռներ ծեծելիս…Նրա տեսքը բարեհաճություն չի հարուցումՙ թուլացած եւ խոսելիս անբնականորեն տարուբերվող անատամ ծնոտի պատճառով, ինչը հավանաբար ապրած մի նյարդային ցնցման, հարվածի հետեւանք է:Նա շրջելովՙ փող է մուրում:Թվում էՙ մեր աչքի համար վաղուց սովորական դարձած այս երեւույթն ինձ էլ չպիտի ամեն անգամ այնքան շատ հուզեր, բայց այս դեպքն ուրիշ է: Նաՙ այդ տարաբախտ կինը, իմ մի հին աշխատանքային ընկերն է: Տպարանի Լուսիկը: Իմ լրագրողական աշխատանքի առաջին համարյա մեկուկես տասնամյակըՙ մինչեւ 1993 թվականի սկզբները, անցել է Լենինական-Գյումրուն մոտիկ գյուղական շրջանի պաշտոնաթերթի խմբագրությունում: Շրջանային թերթում աշխատանքը շատ բան սովորեցնող, բայց եւ ծանրաբեռնվածության առումով դժվարին, մի տեսակ սեւագործ աշխատանք էր, որը ներառում էր նաեւ հաճախակի կրկնվող հերթապահությունը տպարանում, թերթի հերթական համարը մինչեւ ուշ գիշեր տպագրության պատրաստելու օրերին: Աշխատանք էր, այս կամ այն հարցում տպարանի աշխատողների հետ փոքրիկ, անչար ու միշտ խաղաղ ավարտվող վեճեր էլ էին լինում, աշխատանքային ընկերներ էինք, իրար հետ կատակում ու ծիծաղում էլ էինք, նրանց համոզում էլ էինք, գործն առաջ էր գնում: Տողաշար մեքենայով արճիճե տողեր ձուլող, այսինքն լինոտիպիստ Լուսիկը երբեք չէր վիճում: Բարի, հանդարտ ու պատրաստակամ, գլուխը կախ անում էր իր գործը, որի մասնագետն էր ու վարպետներից մեկը: Նրանց հետ մենք նաեւ 88-ի երկրաշարժից ընդամենը մի քանի օր հետո, այդ դժնդակ պայմաններում թերթի տպագրությունն էինք վերսկսել, հաճախ բերանի գոլորշիով մեր սառած մատները տաքացնելով…Ու հիմա երբ տեսնում եմ երբեմնի աշխատող, ժրաջան, արժանապատիվ մարդուն, կնոջըՙ կյանքի այսօրվա պայմանների մամլիչի տակ այսպես կքած, անկած, սիրտս անասելի ցավում է:Օրերս նորից դեմս ելավ, բարեւեց:- Լուսիկ,- ասում եմ,- ինչո՞ւ ես այսպես եղել…- Ի՞նչ անեմ,- ասում է,- էս անտեր հիվանդությունն էլ եղավ…Հարցրիՙ հիմա ո՞ւմ հետ է ապրում, ասում էՙ հիվանդ տղայիս:- Իսկ թոշակ չե՞ս ստանում:- Ստանում եմ, բայց ի՞նչ, կոմունալ ծախսերին էլ չի հերիքում…Ո՜չ արագ հեռանալուց առաջ նրա ձեռքի մեջ սահեցրածս համեստ թղթադրամը, ո՜չ թիկունքիցս լսված նրա շնորհակալությունը (ՙԱպրե՜ս…) ինձ սփոփանք չբերեցին:
 
Նախորդ գրառումը

«ԵՎ-ԵՎ»-Ի ՎԵԿՏՈՐԸՙ ԴԵՊԻ ԱՄՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍՆԵՐԸ, ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՆ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍՆԵՐԸ, ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՆ

Լրահոս

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

30/06/2026

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի...

Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին

29/06/2026

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային...

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

29/06/2026

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի...

Կանգնած ենք  այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ. «Միասնության թևեր»

29/06/2026

Սա քաղաքական հետապնդման և պետական համակարգի վտանգավոր ապականման մասին ահազանգ է. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. Գորիսի ավագանու անդամ,...

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական