Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՎԻՉ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ՎԱՅՐԵՐՈՎ

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ամեն անգամ Հայաստան կատարած այցելությունից վերադառնալիս ինքնաթիռում բազմաթիվ ասիացի եւ եվրոպացի զբոսաշրջիկների եմ հանդիպում եւ հաճախ եմ ցանկացել իմանալ, թե ի՞նչն է Հայաստանում գրավում նրանց: Մի քանի պատահական հարցերից պարզ է դառնում, որ շատերն այցելում են Հայաստանՙ իմանալու նրա քրիստոնեական անցյալի մասին: Կասկած չկա, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան եւ նրա խիզախ արտահայտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նպաստեցին, որ Հայաստանը հայտնվի զբոսաշրջության քարտեզի վրա: Բայց հովվապետական վեհությունից անցում կատարելով դեպի առօրյա կյանքի անմտություններըՙ պետք է նշել, որ Քիմ Քարդաշյանի 2015 թ. կատարած այցը նույնպես վիթխարի հետաքրքրություն առաջացրեց Կովկասյան լեռներում ծվարած մեր գողտրիկ երկրի հանդեպՙ իհարկե այլ նախասիրությունների տեր մարդկանց շրջապատում: Գուցե դժկամությամբ, բայց պետք է խոստովանել, որ Քարդաշյանի արտահայտությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ հավանաբար նույնքան նպաստեցին իրազեկելու մարդկանց պատմական այդ դժբախտության մասին, որքան ակադեմիական մակարդակով այդ թեմայի շուրջ գրված լուրջ ուսումնասիրությունները: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, թե ինչն է ընդհանրապես օտարների հետաքրքրությունը շարժում:

Զբոսաշրջիկների մյուս հոսքը գալիս է Իրանից: Այդ երկրի մահմեդական քաղաքացիների համար հետաքրքրությունը պայմանավորված չէ Հայաստանի քրիստոնեական ակունքներով, այլ բաց հասարակությունում սոցիալական ազատությունները վայելելու իրավունքով, որոնցից նրանք զրկված են իրենց փակ հասարակությունում գործող բարոյական խիստ օրենքների եւ սահմանափակումների պատճառով:

Հայաստանի քրիստոնեական ակունքների վերաբերյալ հետաքրքրությունը նոր դրսեւորում է նույնիսկ իր քաղաքացիների համար: Մեր օրերում շատ երկրներ իրենց քաղաքականությունը կառուցում են կրոնական հիմքի վրա: Նույնիսկ Ամերիկայում Ավետարանական ընկերակցությունը հավատարմորեն պաշտպանում է նախագահ Թրամփինՙ հակառակ նրա (ենթադրյալ) թեթեւաբարո արկածախնդրություններին չափահաս դերասանուհիների հետ, մի քանի ամուսնալուծություններին եւ արտամուսնական կապերին: Ավետարանը, չմոռանանք, քարոզում է ընբռնում եւ կարեկցանք:

Խորհրդային ժամանակաշրջանի քիչ դրական կողմերից մեկն այն էր, որ կրոնական հենքի վրա խտրականություն չէր դրվում ժողովուրդների միջեւ: Կրոնի եւ քաղաքականության դյուրավառ խառնուրդը գոյություն չուներ: Այդ էր պատճառը, որ խորհրդային հանրապետությունների մահմեդական բնակչությունը քաղաքականապես այնքան էլ կապված չէր մահմեդական այլ երկրների հետ, ինչքան էլ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան փորձեին հրապուրել նրան: Միեւնույն պատճառով էլ Հայաստանի կրոնը տեսանելի չէր: Միայն հիմա, հետանկախության տարիներին է, որ այն ուշադրության արժանի երեւույթ է դարձել: Դրան նպաստում է նաեւ արեւմտյան ժողովրդավարական մշակույթի ներթափանցումը Հայաստան, որն է՛լ ավելի գրավիչ է դարձնում երկիրը Իրանից ժամանած մահմեդական զբոսաշրջիկների համար:

Երբ Հայաստանն անկախացավ, նրա սիրողական մակարդակի առաջին ղեկավարները հեռատես չգտնվեցին եւ սեփականաշնորհեցին գործարանների մեծ մասըՙ ապամոնտաժելով արդյունաբերական ենթակառույցները եւ մետաղը որպես ջարդոն վաճառելով Իրանին եւ Թուրքիային:

Հայաստանը բնական պաշարներով հարուստ երկիր չէր եւ ստիպված էր հույսը դնել զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա: Զբոսաշրջությունը դեռ պետք է լուրջ զարգացում վերապրի, որպեսզի դառնա փրկապարան երկրի տնտեսության համար:

Տնտեսական զարգացման այդ երկու ուղիներն են, որ կարող են երկրի շրջափակումը հաղթահարել: Արտադրված մյուս ապրանքատեսակների համար ճանապարհը արտահանման տեմպերի ավելացումն է:

Որպես զբոսաշրջության նպատակատեղի, Հայաստանը դեռեւս մրցունակ չէ: Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքացիները ձգտում են իրենց արձակուրդներն անցկացնել Թուրքիայում եւ Վրաստանում, որովհետեւ իրենց երկրի առողջարաններում հանգստանալն իրենց կարողությունից վեր է: Հայ ընտանիքների համար մեկ շաբաթ Անթալիայում (Թուրքիա) կամ Բաթումիում (Վրաստան) արձակուրդն անցկացնելը, ինքնաթիռի տոմսի գումարը ներառյալ, ավելի էժան է, քան մայրաքաղաքից 35 մղոն հեռավորության վրա գտնվող Սեւանա լիճ ուղեւորվելը եւ այնտեղ հանգստանալը: Մեզ երեւի ռուս-հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի նման մեկն էր պետք, որ բացահայտեինք այս անոմալիան մեր երկրի զբոսաշրջության ոլորտում: Նրա խոսքերովՙ Իսրայելից Երեւան մեկ ուղղությամբ թռիչքի արժեքը 180 Եվրո է, մինչդեռ դեպի Թբիլիսի տոմսն արժե ընդամենը 86 Եվրո: «Մի անգամ Երեւանից Փարիզ էի ուզում մեկնել ապրիլի վերջերին, եւ բոլոր մեկ ուղղությամբ տոմսերի արժեքը 250 Եվրո էր, որն ընդհանուր առմամբ միջինից (350 եվրո) ավելի էժան է, բայց երբ հետաքրքրվեցի, պարզեցի, որ Թբիլիսիից Փարիզ տոմսն արժեր ընդամենը 130 Եվրո», ասում է նա: Նույն անհամաչափությունը գոյություն ունի նաեւ հյուրանոցային սակագներում: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, վստահ եմ, կատարելու է այս հաշվարկումը եւ Հայաստանը տանուլ է տալու մրցակցությունը:

Անցյալ տարի 220 հազար իրանցիներ այցելեցին Հայաստան: Այդ թիվը 16 տոկոսով գերազանցում էր 2016-ի այցելուների քանակը: Բայց գարնան սկզբին Վրաստան եւ Ադրբեջան այցելող իրանցիների թիվը համապատասխանաբար կազմում էր 322 եւ 362 հազար: Այս թվերը մեկնաբանության կարիք չունեն:

Ենթադրվում է, որ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանը ավելի մատչելի պայմաններ պիտի առաջարկեր զբոսաշրջիկներին, բայց պատկերն իրականում այլ է: Հայաստան այցելողների ամենահավատարիմ զանգվածը, այնուամենայնիվ, կազմված է սփյուռքահայերից, որոնք ինչ գնով էլ լինի, Թբիլիսիի կամ Բաքվի փոխարեն, միշտ ուղեւորվելու են Երեւան:

Երեւանի արդիական օդանավակայանը, որ ժամանող ուղեւորներին բարիացական պատշաճ մակարդակով է դիմավորում, Էդուարդո Էրնեկյանի ղեկավարության ներքո է գործում եւ վայրէջքի շատ բարձր գին է գանձում օտար ավիաընկերություններից: Այդ գինն ազդում է ճանապարհորդի տոմսի արժեքի վրա:

Ինչ վերաբերում է ծառայությունների մատուցման ոլորտին, բոլոր աշխատանք որոնողները չէ, որ կարողանում են տեղավորվել աշխատանքի: Զբոսաշրջության ոլորտում սահմանված աշխատանքի ընդունման պայմանները կարող են քրեական հանցագործություն համարվել քաղաքակիրթ այլ երկրներում: Ձեռնարկությունների մեծ մասի աշխատանքային հրավերներում, օրինակ, նշվում է, որ պահանջվում են 35 տարեկանից ցած գրավիչ արտաքինով իգական սեռի ներկայացուցիչներ: Սա արդեն խոսում է ինչպես տարիքային, այնպես էլ սեռական խտրականության մասին: Ավելին, խոսում է ֆիզիկական գրավչությանը գերապատվություն տալու, ասել է, թեՙ սեքսուալ նկրտումների դուռ բացելու մասին:

Այսօր արդեն մոտ 22 հազար սիրիահայեր են ապաստանել Հայաստանում, որոնք կառավարության հոգատար թույլտվությամբ նոր մշակույթ են ներմուծել ռեստորանային բիզնեսում եւ աշխատանքային էթիկայի նոր մակարդակներՙ այլ ոլորտներում: Ես առիթն ունեցա ճաշելու հալեպահայերի բացած այդ գողտրիկ ռեստորաններից մեկում: Մատուցված ճաշը միջակից շատ ավելի բարձր էր, իսկ գինն էլՙ մատչելի: Երկու գործընկեր էին բանեցնում այդ ձեռնարկությունը. մեկն իր կնոջ, մյուսըՙ մոր հետ: Երբ հետաքրքրվեցի, թե գործերն ինչպես են ընթանում, նրանք բողոքեցին հարկահավաքներից: «Չեն թողնում շնչենք: Հսկում են մեզ ամեն օր: Նրանց բաժինը տալուց հետո մեզ շատ քիչ բան է մնում», – ասում են նրանք:

Ահա այստեղից է սկսվում երկրի տնտեսության շնչահեղձ լինելը: Նման համակարգի գոյությունը երբեք թույլ չի տալու որեւէ հասարակության տնտեսական առաջընթացի ողնաշարը հանդիսացող կայուն, մեծամասշտաբ միջին խավի ստեղծումը:

Ճիշտ է, որոշ կոսմետիկական արտոնություններ հայտարարվել են սիրիահայերի համար, բայց հարկահավաքն ամեն տեղ է իր եւ իր վերադասների գրպանները լցնելու համար, ինչպիսի վնաս էլ դա հասցնի երկրի տնտեսությանը: Երբ փոքրիկ ռեստորանի տերն է տուժում կաշառքից եւ կոռուպցիայից, կարելի է ենթադրել, թե ինչ մակարդակի է այն հասել ընդհանրապես:

Բիզնեսը հայրենասիրություն չի ճանաչում, եւ կապիտալը հոսելու է այնտեղ, որտեղ գոյություն ունի տնտեսական զարգացման համար առողջ միջավայր: Այդուհանդերձ, հաստատակամ հայրենասիրությունից դրդված, սփյուռքահայ շատ հարուստ ձեռնարկատերեր գերադասում են Հայաստանում ներդրումներ կատարել եւ ոչ թե առավել ապահով երկրներում: Դժբախտաբար, երկրի ներսում հայրենասիրության նույն մակարդակն ու տնտեսության զարգացման նույն մտահոգությունները չեն գործում:

Հայաստանի տնտեսության զարգացման անբարենպաստ պայմանները Երեւանում բացված այդ փոքրիկ ռեստորանից են սկսում եւ վերեւ բարձրանում դեպի բուրգի գագաթը: Այն օրը, երբ այդ ռեստորանը սկսի բարգավաճել, Հայաստանում միջին խավի ճանապարհը հարթված է լինելու: Եվ երբ զբոսաշրջիկները ժամանենՙ ընտրության ավելի լայն հնարավորություններ են ունենալու, իսկ տեղացի ժողովուրդն էլՙ ավելի շատ փող աշխատելու առիթ:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator

Նախորդ գրառումը

3.500-10.000 ԴՈԼԱՐ. ԱՆՑՆԵԼԻՔ ՃԱՄՓԱՆ ԴԺՎԱՐ Է, ԵՐԿԱՐ, ՀՀ-Ի ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆՙ NAASR-Ի ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆՙ NAASR-Ի ՀԱՄԱՐ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական