Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի կուսակիցը Կարո Փայլանին. «Ալավիները մահմեդական են, իսկ դու քրիստոնյա։ Ի՞նչ գործ ունես նրանց հետ»։

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

«Ազգ»-ը թերեւս կազմավորման օրից ուշադրության կենտրոնում է պահել Թուրքիան եւ, ի պատասխան «թուրքական ավանդական հանդուրժողականության», թուրք գործիչների մտավարժանքներին, բազմիցս նշել է, որ դրա առանձնահատկությունը հայերի գլխավորությամբ այլ ժողովուրդների եւ էթնիկ խմբավորումների հանդեպ  ակնհայտ անհանդուրժողականությունն է։ Հատկանշական է, որ դա սոսկ իշխանություններին, քաղաքական կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին յուրահատուկ երեւույթ չէ, որովհետեւ դրանով, որպես այլազգիների, ինչպես նաեւ այլադավանների հանդեպ ատելության դրսեւորում, տառապում են թուրքական ժողովրդական լայն զանգվածները։

Թուրքական ավանդական անհանդուրժողականությունը հերթական անգամ դրսեւորվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի`Մեջլիսի հոկտեմբերի 25-ի նիստում,  երբ ալավիների իրավունքները պաշտպանելու նկատառումով ամբիոն է բարձրացել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Դիարբեքիրի պատգամավոր, մեր հայրենակից Կարո Փայլանը։ Համապատասխան նյութը թեեւ քաղել ենք Պոլսո «Ակօս» շաբաթաթերթից, սակայն սկզբնաղբյուրը թուրքական “Bianet” եւ “GazeteDuvar” թերթերն են։

Ըստ այս թերթերի, ելույթում Փայլանն ասել է. «Ալավիներն ունեն միություններ։ Տասնյակ տարիներ պայքարում են իրենց իրավունքների համար։ Թող իշխանությունները հանդիպեն նրանց ներկայացուցիչներին, ճշտելու համար, թե ինչպե՞ս կարելի է ալավիներին դարձնել Թուրքիայի իրավահավասար քաղաքացիներ»։ Մեր հայրենակիցը խոսել է  նաեւ ալավիների աղոթատեղիների մասին, որոնք մինչեւ օրս որեւէ կարգավիճակ չունեն երկրում։ Օգտվելով առիթից, նշենք, որ ալավիները թեեւ մահմեդական են համարվում, սակայն մզկիթ չունեն, նրանց աղոթատեղիները կոչվում են “cem evi”։

Համենայնդեպս, Փայլանի այս խոսքերին բուռն հակազդեցությամբ արձագանքել է երկրում իշխող Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Ուղուր Այդեմիրը։ Նա Փայլանին մեղադրել է Մեջլիսի ամբիոնից անջատողականություն քարոզելու մեջ։ Այդեմիրին է միացել վերջինի կուսակից Ջեմալ Օզթուրքը, ասելով` «Ալավիներից քեզ ի՞նչ։ Ալավիները մահմեդական են, իսկ դու` քրիստոնյա։ Ի՞նչ գործ ունես Ալավիների հետ»։ Փայլանը, նկատի առնելով Օզթուրքի խոսքերը, ասել է, որ անջատողականության քարոզչությամբ զբաղվում է հենց ինքը։

Թուրքահայ պատգամավորի այս խոսքերից հետո Մեջլիսի ամբիոնին է մոտեցել պատգամավոր Օզթուրքը եւ մասնավորապես ասել. «Առավոտյան ելույթ ունեցավ մեծարգո Կարո Փայլանը։ Նա խոսեց ալավիների աղոթատեղիների մասին եւ ալավիությունը ներկայացրեց իբրեւ առանձին կրոն։ Նրա այս արտահայտությունն ինձ զայրացրեց, եւ ես անզգուշաբար կորցնելով հավասարակշռությունս` ասացի. «Ալավիությունը առանձին կրոն չէ, այլ մահմեդականության մեջ ինչ-որ աղանդ։ Ալավիներից քեզ ի՞նչ, դու քրիստոնյա ես։ Քրիստոնյաները մարգարե ունեն։ մահմեդականները՛ նմանապես եւ սուրբ գիրք, ինչպես երկնային բոլոր կրոնները, իսկ ալավիները ոչ առանձին մարգարե ունեն, ոչ էլ սուրբ գիրք։ Մեծարգո Փայլանն ինձ համար շատ համակրելի անձնավորություն է, եթե ես վիրավորել եմ իրեն, ապա նրանից եւ քրիստոնյա մեր բոլոր քաղաքացիներից ներողություն եմ խնդրում»։

Վերջում Փայլանը մեկնաբանելով Օզթուրքի խոսքերը մատնանշել է, որ ալավիության  բնութագրումը պետք է թողնել ալավիներին եւ մենք պարտավոր ենք հարգանքով վերաբերել դրան, ցավոք` առայսօր Թուրքիայում ալավիությունը համարում են ոչ թե դավանանք, այլ պարզապես մշակույթ, այդ իսկ պատճառով տասնամյակներ շարունակ ոչ մի կերպ չի լուծվում նրանց խնդիրը։

«Ակօս»-ը, եւ սկզբնաղբյուրներն, այլ մանրամասներ չեն հայտնում։ Կարեւորը, սակայն, Մեջլիսի տանիքի տակ տեղի ունեցած այս բանավեճը չէ, այլ ալավիների հալածանքը, որ շարունակվում է Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման օրից, այսինքն 1923 թ. հոկտեմբերի 29-ից ի վեր։ Պարզապես բանավեճին տեղիք է տվել ալավիների հարցի ընդգրկումը Մեջլիսի օրակարգում, ըստ ամենայնի պայմանավորված հաջորդ տարվա հունիս կամ հուլիս ամսվա մեջ Թուրքիայում նախատեսվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ալավիներից քվեներ ստանալու նախագահ Էրդողանի հաշվարկներով։ Ի դեպ, այդ ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նույնպես ալավի է, ընդ որում` ծագումով Դերսիմից, մի քանի տարի առաջ հենց այնտեղ էլ մահացել էր նրա հայրը։

   Թերեւս ալավի լինելու հանգամանքը Քըլըչդարօղլուին նախագահի թեկնածու առաջադրելու հարցում երկմտելու տեղիք էր տվել Ժողովրդա-հանրապետական կուսակցության մյուս ղեկավարներին։

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ

թուրքագետ

Նախորդ գրառումը

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը եւ Իրանի ներքին ու արտաքին մարտահրավերները

Հաջորդ գրառումը

Բունդեսթագն արտոնում է քրեական պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

Բունդեսթագն արտոնում է քրեական պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական