Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«SECRET NATION» ԳԻՐՔԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

15/06/2018
- 15 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Արեւելյան Անատոլիան հայերի բնօրրան էր դարեր շարունակ նախքան Օսմանյան թուրքերի ներխուժումը այնտեղ 16-րդ դարում: Հայերի կենսունակ ապրելաձեւը վերջիններս շատ հաճախ ներկայացնում են որպես հետեւանք իշխանության իրենց տված համեմատական ազատությունների, բայց իրականում հայերը ահավոր դժվարությունների հետ են առնչվել: Օսմանյան կայսրությունը նույնքան, եւ որոշ դեպքերում անհամեմատ ավելի դաժան էր, քան որեւէ այլ իմպերիալիստական կառավարություն, որը Եվրոպայում էր առաջացել: Եթե հայերը վերապրել են, եւ որոշները նույնիսկ բարգավաճել, դա եղել է շնորհիվ իրենց արիության, խիզախության, նաեւ հաստատակամության, եւ ոչ թե իրենց տիրակալների բարյացակամության կամ իրենց ընձեռված հնարավորությունների: Հաջողությունները, սակայն, հայերին չխնայեցին, որ բռնությունների չենթարկվեն: Նրանց որպես օտար գործակալների էին դիտարկում իրենց իսկ բնօրրանում եւ հարյուր հազարավորներ կոտորածների ենթարկվեցին 1894-ին եւ 1908-ին: Իսկ երիտթուրքերը ավելի ուշ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրագործեցին նրանց դեմ», գրում է «The National» պարբերականում Կապիլ Կոմիրեդդին գրախոսելով լրագրող Ավետիս Հաճյանի մասնավորապես Համշենահայության մասին պատմող նոր «Secret Nation» («Թաքնված ազգ») խորագրով գիրքը:

Հաճյանը սիրիահայ է, բայց մեծացել է Արգենտինայում: Առաջին անգամ «թաքնված հայերի» մասին է լսել 1980-ական թվերին: 2011-ին Թուրքիա է ժամանել որոնելու նրանց: «Ոչ մի մանրուք չի վրիպել նրա աչքերից: Նա ամենայն մանրամասնությամբ եւ խիստ զգացմունքային իրական պատմություններով կարողացել է ներկայացնել Թուրքիայում թաքուն ապրող, ստիպողաբար մահմեդական դարձած հայերի ոդիսականը: Ինչպե՞ս կարող են նրանք լիիրավ քաղաքացիները լինել մի պետության, որը գովաբանում է իրենց նախնիներին կոտորած եւ տեղահանած ջարդարարներին: Էրդողանը Թուրքիային ներկայացնում է միաժամանակ ե՛ւ որպես նախկինում Եվրոպայի զոհի, ե՛ւ Օսմանյան փառավոր կայսրության ներկայիս շարունակողի: Նրան քննադատողները ընդունելով հանդերձ, որ Թուրքիան խախտում է շարունակ միջազգային օրենքները, հետապնդում փոքրամասնություններին, անարգում մարդու իրավունքները եւ սպառնում արաբական որոշ երկրներին, այնուամենայնիվ շարունակում են պնդել, որ Թուրքիան անիրավված կողմ է, եւ նրա կարիքը իրենք ունեն: Այս գիրքը ցույց է տալիս, թե ինչու նման կարծիքի տեր անձինք եւ պետություններ պետք է հրաժարվեն իրենց այդ հանդուրժողական դիրքորոշումից», եզրակացնում է գրախոսողը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՐՔԵՐՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓ-ԿԻՄ ՉԵՆ ԸՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓ-ԿԻՄ ՉԵՆ ԸՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի Տելեգրամյան մի էջ հրապարակել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ գաղտնի տեսանյութեր՝ ուղեկցելով դրանք...

ԿարդալDetails

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025

Դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան

25/10/2025

Արթուր Դավթյանը` աշխարհի փոխչեմպիոն 

25/10/2025

Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները․ Ռուս ուղղափառ եկեղեցի

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական