Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎ ԿՐԿԻՆ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆՙ «ԴՅՈՄՆԵԱԿԱՆ» ՆՈՐԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանյան նացիոնալիստական «Koлокол России» ինտերնետային թերթ-հրատարակությունը (kolokolrussia.ru) օրերս քաղաքականագետ Ալեքսանդր Նիկիշինի հեղինակությամբ չորս մասից բաղկացած ընդարձակ հոդվածաշար էր հրապարակել Հայոց ցեղասպանության մասին «Тайные причины и организаторы геноцида армян» խորագրով: Հատկապես այժմեական է 4-րդ հոդվածըՙ «Планы по разделу Кавказа: Новая Хазария и Азербайджан против Армении»:

Ես հեռու եմ հրապարակումը մեկնաբանելու մտքից. Դրա համար պետք է պրոֆեսիոնալ պատմաբան-ցեղասպանագետ լինել բերված հին ու նոր բազմաթիվ փաստերն ու իրողությունները վերծանելու համար: Հատուկ չեմ թարգմանել վերնագրերը մասնագետների ուշադրությունը կոնկրետացնելու նկատառումով:

Առանձնացնենք, որ Ալեքսանդր Նիկիշինը իր վերլուծություններում բնավ էլ չի ելնում մեր ժողովրդի հանդեպ ինչ-որ «սիրուց»: Ոչ, փորձում է անաչառ լինել, թեեւ վերջին ժամանակներս հաճախ է գրում «հակափաշինյանական» դիրքերից, նկատի ունենալով վերջինիս թիմի «արեւմտամետ» կողմնորոշումները:

Նոր չէ մեզ համար նրա կողմից վերահաստատված գլխավոր հետեւությունըՙ Հայոց ցեղասպանությունը կազմակերպել են իսլամն ընդունած հավատափոխ հրեաներըՙ «դյոնմեները», իրականացրել են հիմնականում քրդերն ու թրքաբնակ որոշ այլ մուսուլման ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Նիկիշինը տալիս է հրեաների հայաջինջ ոճրագործության քաղաքական-տնտեսական դրդապատճառները: Թե ինչքանով է համոզիչ ռուս քաղաքականագետը, թողնենք, ինչպես ասվեց, մեր պատմաբանների ուսումնասիրությանը: Ուրիշ հարց է, երբ Նիկիշինը զուգահեռներ է անցկացնում այն ժամանակների եւ մեր ժամանակների որոշ իրողությունների միջեւ:

Հոդվածագիրը հավաստում է, որ Ադրբեջանը կառավարող ներկա նախիջեւանյան կլանը եւս արմատներով սերում է «դյոնմեներից» (ադրբեջաներենՙ դյոնմեզ ): Դյոնմեզներով են ներծծված, գրում է նա, ներկայիս Ադրբեջանի պետական իշխանության բոլոր մակարդակներըՙ էկոնոմիկան ու ֆինանսները, բիզնեսը, մշակույթը, ԶԼՄ-ները: Ադրբեջանը հիմա անվանում են Իսրայելի մասնաճյուղը Կովկասումՙ յուրօրինակ Խազարիա. զանազան հրեական հասարակական կազմակերպությունների թվով Ադրբեջանը գերազանցում է նույնիսկ Իսրայելին եւ զիջում է միայն Նյու Յորքին: Նիկիշինը չի մոռանում նաեւ նշել ադրբեջանա-իսրայելական սերտ հարաբերությունները ամենատարբեր բնագավառներում, այդ թվում նաեւՙ ռազմական: Ակնբախ է նաեւ Ալիեւի ընդգծված ամերիկամետ արտաքին քաղաքական ուղղվածությունը: Ի դեպ, մենք հաճախ ենք դատապարտում բոլշեւիկյան որոշ գործողություններ, մոռանալով, ասենք, ինչպես Նիկիշինն է մատնանշում, երկու «դյոնմեների»ՙ Աթաթուրքի եւ Լեւ Տրոցկու «տարօրինակ» բարեկամությունը:

Այլ է իրավիճակը Հայաստանում, իր մտքերն է զարգացնում Նիկիշինը: Այստեղ ներկայումս հաղթում են այլ գլոբալիստական ուժեր, որոնք Թրամփի ու Իսրայելի դեմ մղում են ոչնչացման պատերազմներ, եւ առկա է այն բանի մեծ հավանականությունը, որ գլոբալիստներն ու Թրամփի եւ Իսրայելի թիկունքին կանգնած ուժերը կբախվեն հենց Անդրկովկասում, պատերազմ հրահրելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ճիշտ է, մարդասիրությամբ է տոգորվում հոդվածագիրը, նշելով, որ այդ պատերազմում կրկին կթափվի ոչ թե անգլիացիների, հրեաների կամ ամերիկացիների, այլ հասարակ հայերի ու ադրբեջանցիների արյունը:

Լավ, կասեն «Ազգի» պատվարժան ընթերցողները, այս ամենը ի՞նչ կապ ունի Հայաստանը ալեկոծած… «գեներալ» Մանվել Գրիգորյանի հետ: Կարո՞ղ է նա էլ է «դյոնմե», տեղյակ չենք: Ընդ որում, «դյոնմե», որը գործել է ոչ թե այլածին ազգային հանրության, այս սեփական ժողովրդի դեմ: Զանգահարեցին իմ հայրենի նախկին Շամշադինից եւ հայտնեցին, որ գեներալի նամակների ցուցադրված «արխիվում» տեսել են նաեւ սահմանամերձ գյուղերի երեխաների ուղերձներըՙ ուղղված հայ զինվորներին:

Սակայն եթե ուզում եք իմանալ, ապա Մանվելին ներկայացվող բոլոր մեղադրանքները առաջին հերթին պետք է հասցեագրել Սերժ Սարգսյանին: Այս անձն է իրեն շրջապատել նմանՙ իր նման մարդկանցով, ասպարեզ հանել ու սնուցել սրանց, որոնց համար պետության ու ժողովրդի շահերը վերջին տեղն են գրավել, որոնք առաջնորդվել են կենդանական պարզ բնազդներով: Դուք ուրիշ մի «մանվելի» չե՞ք տեսնում Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում:

Հայոց լրատվամիջոցներում համազգային մասշտաբի ճիշտ եզրահանգումներ են հնչում: Անկախություն կոչված երեւույթից հետո ինչ «օրինաչափությունների» հետեւանքով են հայոց պետության ղեկավարներ ու «հերոսներ» դառնում մարդիկ, որոնք այնուհետ միայն արգահատանք են առաջացնում քաղաքացիների մեջ եւ որոնց դեմ «ամբոխներն» անգամ անզոր են: Արտագաղթած մոտ 1,5 միլիոն հայաստանցիներիՙ սպիտակ ջարդի համար որեւէ մի սեփական «դյոնմե» պատասխան պիտի՞ տա, գոնե փորձի արդարանալ: Շատերն են լրատվամիջոցներում պահանջում հասարակական դատ կազմակերպել երեք նախագահների հանդեպ: Հրապարակավ, ուղիղ եթերում: Հակառակ պարագայում ինչ է ստացվում. Սերժ Սարգսյանը նույնիսկ ներողություն չխնդրեց ստախոսության համար, ինքն իրեն հռչակեց «ազգի հայր» եւ փորձեց իրեն ատող հանրությանը պարտադրել իր անագորույն դեմքը եւս 10 տարով դիտարկելու մռայլ հեռանկարը: Կամ, ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի ղեկավարի գրպանում ավելի շատ դոլար է հայտնվում, քան պետական բյուջեում:

Խոհեմ կլինի, եթե թեկուզեւ ժամանակավորապես դադարեցվի հակառուսական քարոզչությունը, որն ավելի շատ տարվում է սեփական անկարողությունները քողարկելու կամ դրանցից հասարակության ուշադրությունը շեղելու համար:

Եվ վերջում մի անակնկալի մասին: Ամեն ինչի կարելի էր հավատալ, բայց ոչ այն բանին, որ թունդ սերժասեր Էդուարդ Շարմազանովը իր նույնքան սերժապաշտ կուսակցին անվաներ «ազգի դավաճան»: Թվում էր նրա համակուսակցական վրդովմունքն այնքան բուռն էր ու անկեղծ, որ նա իր հաջորդ խոսքով պիտի պահանջեր… Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի հանրապետական կուսակցության առաջնորդի պաշտոնիցՙ կորչի՛ այն կուսակցության պարագլուխը, որի փառքն ու պատիվը մարմնավորել են «գեներալ» Մանվելն ու նրա նմանները: Գուցե Նիկոլը այս անգամ էլ ճիշտ դուրս գար:

Նկատի ունենալով Շարմազանովի հունական արմատները, վերհիշեցի արժանահիշատակ կաթողիկոս Գարեգին Առաջինի տարիներ առաջ արտահայտած մի հորդորը Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Բառացի չեմ հիշում, բայց իմաստը հետեւյալն էրՙ եթե հայերս չկարողանանք դիմակայել ժամանակի մարտահրավերներին, ապա կընկնենք ներկայիս հույների օրը: Ընդսմնին, կաթողիկոսն այդ միտքն արտահայտեց սրտի ցավով: Աշխարհի երբեմնի ամենաիմաստուն ժողովուրդը հազիվ թե կարող է նորագույն ժամանակներում գոհ լինել իր վիճակից, նույնիսկՙ եվրոընտանիքում: Էլ չենք ասում, երբ Աթենքում ճարահատյալ ժպիտով են ընդունում նույնիսկ Էրդողանին: Ցավոք, մենք էլ չկարողացանք արդարացնել նույնքան հին ու խելացի ազգի մեր համբավը, այն էլ առավելապես մեր իսկ մեղքով, կուլ գնալով գորշություններին:

Ապավինենք նոր իշխանություններին ու փորձենք վերահսկել նրանց գործունեությունը, որ գոնե նրանք չհրապուրվեն սեփական «դյոմնեականության» դրսեւորումներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵՌԼԻՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ Է ԴԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԳԱՐՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ՀՈՒՐԳԱԴԱՙ ՏԱՔ ԱՐԵՎՈՎ ՈՒ ՋԵՐՄ ԲԱՐԵՎՈՎ ԼԻ ՔԱՂԱՔ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՒՐԳԱԴԱՙ ՏԱՔ ԱՐԵՎՈՎ ՈՒ ՋԵՐՄ ԲԱՐԵՎՈՎ ԼԻ ՔԱՂԱՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական