Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԼԷՊ, ԴԱՐՁԵԱ՛Լ ԵՒ ՄԻ՛ՇՏ

06/07/2018
- 06 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Տարուեցանք Հայաստանի մէջ տեղի ունեցած եւ շարունակուող յեղափոխութեան հարցերով ու մոռցանք Հալէպը: Անշուշտ չմոռցանք, պարզապէս չխօսեցանք ու չգրեցինք անոր մասին, քանի բոլորիս կիզակէտը դարձած էր յեղափոխութիւնը եւ բնականաբար կլանուած էինք անոր ամէնօրեայ զարգացումներով:

Անցնող շաբթուան ընթացքին ֆէյսպուքը ողողուեցաւ հալէպահայ երկրորդական վարժարաններու պետական պաքալորիայի քննութեանց մեր աշակերտներուն փայլուն արդիւնքներուն լուրերով: «Փայլուն» որակումը կու տամ արդարօրէն, որովհետեւ յաջողութեանց տոկոսը բարձր է, ինչպէս միշտ, առաւելՙ բարձրագոյն նիշեր ապահովողներուն թիւն ալ մեծ է, գերագոյն գնահատականին բաւական մօտ:

Այսպէս եղած է միշտ. տարիներ շարունակ երկրի ամբողջ աշակերտութեան յաջողութեան տոկոսը պաքալորիայի քննութեանց 60%-ի շուրջ եղած է, մինչ հայկական 5 երկրորդական (աւագ դպրոց) վարժարաններունը 80%-էն վեր եղած է, ի մեծ գոհունակութիւն եւ հպարտութիւն բոլորիս: Իսկ իններորդ կարգի պետական քննութեանցՙ պրովէյի մեր արդիւնքները յաճախ 100% եղած են, հակառակ որ հայկական վարժարանները աւելի ծանրաբեռնուած են, որովհետեւ երկրի կրթական նախարարութեան պարտադրած ծրագիրը լրիւ գործադրելու կողքինՙ հայերէնն ու կրօնը ունին որպէս յաւելեալ դասեր:

Սակայն, այս ուրախութեան ջերմաստիճանը ակամայ կը նուազի, երբ կը տեսնենք տարուէ տարի պակսող աշակերտութեան թիւը: Այսօրուան հինգ երկրորդական վարժարաններու շրժանաւարտներուն ընդհանուր թիւը նախապատերազմեան շրջանի մէկ վարժարանի շրջանաւարտներու թիւէն ալ պակաս է, բնական համեմատութեամբ հալէպահայ բնակչութեան նուազումին: (Այստեղ կարեւոր է յիշել, որ հալէպահայ աշակետները ոչ օտար, ոչ ալ պետական վարժարաններ կը յաճախեն, ինչ որ է երեւոյթը Լիբանանի մէջ:)

Այս վիճակով ալ գոհ են մնացողները, որոնք նախկինին կրկնապատիկ ոգիով կը գործեն, պարզապէս լճացումէ փրկելու համար համայնքը եւ գաղութը ոտքի պահելու նպատակով, ատոր համար ալ անդադար հրապարակային ձեռնարկները չեն պակսիր. Տակաւին կը շարունակեն գործել ակումբները, երգչախումբերը, պարախումբերը, նուագախումբերը, թատերախումբերը: Կը գործեն սկաուտական շարժումները, մարզական խումբերը, երաժշտանոցներն ու նկարչական ուսումնարանները: Մէկ խօսքովՙ գաղութին զարկերակը առողջ է, ամէն ինչ նախկինին պէս է, որակը պահպանուած է, սակայն քանակը տուժած է, եւ ասիկաՙ պատերազմին պարտադրած հետեւանքներով:

Բոլոր անոնք, որոնք անցնող եօթը տարիներու ընթացքին սատարեցին որ գաղութը կանգուն մնայ, կրօնական, քաղաքական կազմակերպութիւններ ըլլան անոնք, թէ մշակութային ու բարեսիրական, կամՙ այլ, իսկապէս հերոսական գործ կատարեցին, մասնաւորապէս որ յաջողեցան գաղութի համերաշխութիւնն ու համագործակցութիւնը ապահովել, թէեւ այդ ալ ունեցաւ իր վերիվայրումները, բայց ցնցումները խելացիօրէն կրեցին ոմանք, որոնք կրնային հարցերը զարգացնել, ի վնաս գաղութին, եւ այս պարագային, շնորհակալութեան կարեւոր բաժին մը կ՛երթայ ի շահ համայնքի համակերպող կողմերուն:

Այս պատերազմն ալ շատ մը այլ պատերազմներու նման, անպայման իր աւարտը պիտի ունենայ ուշ, կամ կանուխ, սակայն երբ վերջնական խաղաղութիւն տիրէ, մանուկներ, որոնք պատանի դարձած պիտի ըլլան, կամ պատանիներ, որոնք երիտասարդներ դարձած պիտի ըլլան, անոնց ուղեղին մէջ անդադար պիտի չհնչէ՞ սա հարցումըՙ « Ղեկավարնե՛ր, ուսուցիչնե՛ր, տարիներով Հայրենիք հոլովեցիք, ինչո՞ւ կառչած մնացիք ձեր գաղութներուն…»:

Ո՞վ պիտի պատասխան տայ: Սերունդներ դաստիարակուեցան հայրենասիրութեամբ եւ հայրենադարձութեան երազով, իսկ երբ առիթը ներկայացաւ, ինչո՞ւ ակռաներով պաշտպանեցիք Սփիւռքը, անոր նոր դերակատարութիւն վստահելով:

Լա՞ւ ըրիք, թէ՞ վատ, ապագան ցոյց կու տայ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՇԱՅԵԼ ԶԻԻԲԵՐՏ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ… ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ»

Հաջորդ գրառումը

ՌԱԿ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՌԱԿ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական