Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՐԸ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԻՐ ՉԷ

14/07/2018
- 14 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի պատմության թանգարանում 5 օրվա ընթացքում կհատկացվի ցուցասրահ` նվիրված թավշյա հեղափոխությանը: Նախարարը հայտնել է, որ երկուշաբթի աշխատանքային խումբը (որը հավանաբար պետք է ձեւավորվի, կամ արդեն ձեւավորվել է) կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ (այսինք դեռ կապը հաստատված չէ) եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսկի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Վերջում նախարարն ասում է, որ ցուցասրահի բացման մասին կտամադրեն լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնեմ, որ թավշյա կամ սիրո կամ առանց արյան հեղափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել 2-3 ամիս առաջ, այն իհարկե պատմություն է, տվյալ պարագայում` հայոց, բայց թանգարա՞ն… Ի դեպ, ինչո՞ւ միանգամից թավշյա հեղափոխության թանգարան չի բացվում, այլ բացվում է ընդամենը ցուցասրահ: Համ էլ նոր աշխատատեղեր կբացվեն, դե «Հայաստանում թավշյա հեղափոխության թանգարանի» տնօրեն, տնօրենի տեղակալներ, «Մերժիր Սերժին» բաժնի վարիչ, «Նիկոլ վարչապետ» բաժնի վարիչ, «Սիրո հաղթանակ» բաժնի վարիչ` իրենց տեղակալներով ու օգնականներով, ամեն հարկի պատասխանատու, հսկիչներ, պահակներ, հավաքարարներ, մի խոսքովՙ մի 20-30 աշխատատեղ… Կարծում եմ` վատ առաջարկ չէ, եւ մշակույթի նախարարը «Հայաստանում թավշյա հեղափոխության թանգարան» բացելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ կառավարության հաջորդ նիստին:

Ցուցասրահն, անշուշտ, համեստություն է, ինչը բոլորովին չի սազում նոր Հայաստանի նոր կառավարությանը, որտեղ օրինակ Սփյուռքի նախարարն ավելի երիտասարդ է, քան ամենաերիտասարդ հայկական համայնքը: Ի դեպ, նախարարների մասին, իսկ չի պատրաստվո՞ւմ արդյոք մշակույթի նախարարությունը Հայաստանում կանգնեցնել թավշյա հեղափոխության հերոսների արձանները: Դե, ասենք, ամեն նախարարության դիմաց կանգնեցվի տվյալ նախարարի արձանը` պարտադիր թավշյա հագուստով եւ սեր ծորացող հայացքով: Չէ՞ որ եթե մի բան արժանի է թանգարանում ցուցադրելու, ապա արժանի է նաեւ արձան ունենալուն: Ճիշտ է` ով իր կենդանության օրոք կանգնեցնում է իր իսկ արձանը` խոստովանում է, որ իրենից հետո դա որեւէ մեկը չի անելու, բայց դե նման բաները չպետք է հետաքրքրեն կառավարությանը, ամեն դեպքում որեւէ երկրի որեւէ կառավարություն նման բաներով հետաքրքրված չէ. բոլորն ուզում են արձանանալ իրենց պաշտոններում, ընդ որում որքան երկար է ձգվում իշխանությունը, այնքան ավելի ես քարանում պաշտոնի հետ:

Մի խոսքով, քանի որ հին Հայաստանի հերոսները, պարզվեց, զինվորի բաժին են կերել, նոր Հայաստանում արագ տեմպերով հնարում են նոր հերոսներ: Ժողովուրդն առանց հերոսի ու հացի չի կարող ապրել: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն , օրինակ, վերջերս հայտարարեց, որ նոր նախարարներից որեւէ մեկի մոտ իրենք չարաշահումներ չեն արձանագրել, իսկ սա մեր օրերում արդեն իսկ հերոսություն է: Հաշվի առնելով, որ քաղաքապետերը, գյուղապետերը, զանազան վարչության պետերը, առհասարակ պետերը փոխվում են ու համատարած թավշյա սեր է, ապա շուտով կպարզվի, որ նոր պետերից որեւէ մեկը չարաշահումներ թույլ չի տալիս եւ ուրեմն հերոս է: Ապա գյուղերում, քաղաքներում կբացվեն հերոս գյուղապետ-քաղաքապետերի տուն-թանգարանները, կտեղադրվեն արձանները ու մարդիկ կխոնարհվեն այդ արձանների մոտով անցնելիս, մինչեւ այդ մարդիկ սրբանան, իսկ մենք խոնարհումից անցնենք երկրպագության…

Այս ամենը վաղը, իսկ այսօր այն ինչը եղել է երեկՙ պարտադիր չէ, որ թանգարանային լինի, մանավանդ եթե երեկ սեր է եղել, քանի որ եթե սերը հանկարծ ցուցադրես թանգարանումՙ վաղը ոչինչ չես ունենալու այնտեղ դնելու համար ու այսօր խոստովանում ես, որ սեր չկա:

Հուսամ` մշակույթի նախարարն իր այս նախաձեռնությամբ չի ուզում թանգարանացնել սերը, հույս ունեմ նաեւ, որ երբ Հանրային հեռուստաընկերության եթերում նույն նախարարն ասում է, թե Կոմիտասը պետք է մրցակցային դառնա, ամենեւին էլ նկատի չունի, որ Կոմիտասը պետք է մրցակցային դառնա, քանի որ Հայաստանի մշակույթի նախարարը պետք է իմանա, որ Կոմիտասը մրցակցությունից դուրս է, ճիշտ այնպես, ինչպես սերը, մանավանդ թավշյա, թանգարանային իր չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԴՀԿ ԴՈՒՐՍ ԿՈՒ ԳԱՅ ԱՄԵՐԻԿԱՅԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԿԱԶՄԷՆ

Հաջորդ գրառումը

ՄԻ ԱԹՈՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԻ ԱԹՈՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական