Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒՅՍԸ ՁԱՅՆԻ ՄԵՋ ԽՏԱՑՐԱԾ

31/08/2018
- 31 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Համոզված եմՙ նա, ով գերմաներեն չգիտեր, մի քիչ սովորեց, ով գերմանական երգի հանդեպ «թուլություն» ուներ, կրկնապատկեց սերն այդ դժվարամատչելի, վեհ ու բարձր սահմանումների մեջ անգամ անպարփակելի երաժշտության հանդեպ: Շումանի, Շուբերտի, Շյոնբերգի թարգմանը Հասմիկ Պապյանն էր երեկՙ Կոմիտաս կամերային երաժշտության տանը կայացած համերգով, որին բարեբախտաբար, դատելով մեր երեւանյան հարցուփորձից, սոցցանցերում գրառումներից, շատերն էին սպասում: Ես էլՙ Գերմանիայի իմ հեռուներից սպասում-ակնկալում եմ, որ հաջորդ օրերին առիթ կունենանք տպագրել երեկվա բարձրարժեք մշակութային այս իրադարձության մասին երաժշտաքննադատներից մեկի կարծիքը: Երեւանյան համերգի իմ բացական ինձ զրկել է անշուշտ օրվա մոգական մթնոլորը զգալ- փոխանցելու գերագույն հաճույքից, բայց այն համոզումն ունեմ, թե համաձայնելու եք, եթե զգացածս հեռահար խոստովանեմՙ գերմանական երաժշտության հանդեպ սերը նկատելի խտանալու է մեր երկրում այս համերգից հետո: Հասմիկն անշուշտ բեմ բարձրացած պահից արդեն սիրելի էՙ նա միշտ է գիտակցում, որ իր քայլն ու շարժը, հանդիսասրահին դիտելն ու ժպտալը հետադարձ ուժ ունի:

Երեկվա համերգը տեսանելի է դարձնելու ծանրակշիռ մի տարբերություն նաեւՙ գերմանական վոկալը ներկայացնում է այդ մշակույթի կրողը, լեզվակիր դարձած, գերմաներենի շեշտն ընկալող Հասմիկ Պապյանը: Տարիների իմ հեռադիտակը անվարան հուշում է, թե մասնագիտական Օլիմպ հասած երգչուհին սիրում է տեքստի խորքը գնալ, անխնա աշխատելն իր հաջողության չհնացող բանաձեւն է, երգը մատուցում է բառերը կուլ չտալով, նրա երգելու տեխնիկան շոյում է Բառը, այնպես, որ վերջին շարքում նստած ունկնդիրն էլ կռահի- հասկանա իմաստը, գերմաներենն այդժամ դառնում է երեկոյի ամենահասկանալի լեզուն: Բառը, Բանն ընդհանրապես իմ ճանաչած Հասմիկ Պապյանի համար սրբազան տարածք է, երաժշտությունը նրա մայրենի լեզուն, որ յուրաքանչյուր համերգի ժամանակ հաղորդակցության, հարազատության, մեր հոգիները դարմանելու զորություն ստացածՙ նրանՙ կատարող միջնորդին մոտեցնում է վերերկրայինի սահմաններին:

Իմ ապրումն եմ նկարագրում. հուլիսի 20-ին Շուշիի Կերպարվեստի թանգարանում դաշնակահարուհի Էլլա Մելիք-Հուսյանի նվագակցությամբ տեղի ունեցած համերգն անկասկած իրադարձություն էր: Մելիք-Հուսյանի ազգանվան առաջին բաղադրիչը շեշտվում էր այս տարածքում թերեւս ավելի հնչեղ, քան այս օրերին Երեւանումՙ Կամերայինի ազդագրի վրա, թեպետ երկու համերգի դեպքում էլ ազգանվան հնչեղությունն իրականում դաշնակահարուհու մատների վարպետ հպումներն են ստեղներին: Բեմում անխախտ եղավ Պապյանի եւ Մելիք- Հուսյանի ներդաշնակության պսակըՙ սկսած կատարողների հանդերձանքի գույներից մինչ վերջին խոնարհումըՙ հանդիսատեսի ծափերին ի գին: Պատերազմի վերքերը չսպիացած Շուշին Կոմիտաս եւ Հենդել, Պուչչինի, Վերդի, Կատալանի, Լեհար երգող Հասմիկ Պապյանին շատ բնական ընդունեցՙ նախՙ ազնվական այդ երեկոն մտաբերել տվեց Շուշիի մշակութային մետրոպոլ լինելու պատմական փաստը, ապաՙ տեսանելի ուրվագծվեց փառավոր ապագան, որ անթաքույց փայփայում է Պապյանը Հայաստանի ու Արցախի մասին իր երազներում: Արցախի մշակույթի նախարարն էլ նույնքան բնական առաջարկեցՙ աշխարհի լավագույն թատրոններում Նորմա կերտած երգչուհուն տեսնել նույնանուն օպերան մեզ համար, մեր հողում կատարելիս:

Արցախին, հատկապես երաժշտական այս գոհարը, շատ է սնելու: Հայրենասեր առաջնորդի կերպարը աշխարհի տարբեր թատրոններում կերտած Հասմիկ Պապյանի ձայնը Հայաստանի աշխարհի այս կետիցՙ Արցախից պիտի՛ լսվիՙ նախՙ այնտեղ մեր երկրի սահմանը պաշտպանող զինվորին գոտեպնդելու համար:

Բայց մինչ այդ, սեպտեմբերի 2- ին «Կենդանի լավագույն Նորման» («The Best Norma Alive») Մոնակո է այցելում, ինչպես ազդարարել էր «Մոնակո թայմս» թերթը օգոստոսի 10- ի համարումՙ վերահաստատելով «Վաշինգտոն փոստ» թերթի վերոբերյալ բնորոշումը մեր հայրենակցուհի Հասմիկ Պապյանի վերաբերյալ: Տարեդարձի ավելի լավ նվեր, քան Հայաստանին նվիրված սեպտեմբեր 2- ի բարեգործական համերգն է, չէր կարելի «մտածել» Հասմիկ Պապյանի համար: Իր ծննդյան օրը նորից համոզվելու ենք, որ նա Հայաստանի լույսն իր մեջ խտացրած, նրա զուլալ Ձայնն է, մեր փառավոր երկրի այցեքարտ- խորհրդանիշը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՉԽԱՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԽՈՐԱՄԱՆԿ ԱՐԱՐՔՆԵՐՆ ՍՊԱՌՎՈ՞ՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԽՈՐԱՄԱՆԿ ԱՐԱՐՔՆԵՐՆ ՍՊԱՌՎՈ՞ՒՄ ԵՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական