Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ադրբեջանական երգչախմբի երգը՝ Մակրոնի, Փաշինյանի ու Ալիևի մասին

Ադրբեջանի  Հանրային հեռուսատընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հաղորդավար Ազիզ Ալիևի և երեխաների երգրախմբի կատարումը, որտեղ հնչում են վիրավորանքներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ մեղադրելով նրան հայամետ լինելու մեջ. հայտնում է Eurasianet-ը։

Երգի տևողությունը 3 րոպե է, որտեղ Ալիևան ասում է.

 «Նա հայամետ է,
Ի՞նչ կարող եք ասել այս մարդուն:
Նա մեզ սուտ խոստումներ է տալիս,
Նա պարում է Փաշինյանի հետ,
Նա այսպես ստորացրեց իրեն,
Ասա՝ ո՞վ է այդ մարդը»։
Այնուհետև երգչախմբի երեխաները պատասխանում են՝ վանկ առ վանկ: «Է-մա-նու-ել»: