Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾՙ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարմանը (ՄՌ) տարածաշրջանային հերթականՙ յոթերորդ համաժողովը: Այն կազմակերպվել է Cascade People & Business ընկերության եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով եւ կրել «Խաղային մոտեցումներ բիզնեսում կամ արագ նավարկության մրցույթ» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ եւս, համաժողովում բարձրացվել են ոլորտի առավել կարեւոր ու անհրաժեշտ հիմնահարցերը:

Ոլորտի ամենասպասված տարեկան միջոցառմանը մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 200 մասնակիցՙ ավելի քան 15 երկրից: Նրանց թվում եղել են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, մարզիչներ, խորհրդատուներ եւ այլ շահառուներՙ տեղական ու միջազգային 60 կազմակերպությունից:

Այս տարի համաժողովը հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող 25 խոսնակիՙ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից եւ Լեհաստանից: Երկօրյա համաժողովի ընթացքում, նրանք ներկայացել են ելույթներով եւ վարպետության դասերով:

«Տարածաշրջանային համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է մասնակիցների համար: Յուրաքանչյուր տարվա համաժողովի խորագիրն ընտրվում է անցած տարիների հարցումների հիման վրա: Այս տարվա համաժողովն ամբողջությամբ նվիրված է խաղին եւ բիզնեսում խաղային լուծումներին: Մենք խոսում ենք խաղային լուծումների մասին մեր մասնագիտության շրջանակներումՙ հավաքագրման, խմբային աշխատանքի մեջ, աշխատավայրում, ուսուցման պրոցեսում, մոտիվացիոն համակարգում եւ այլն: Ունենք հիանալի խոսնակներ եւ շատ հետաքրքիր ծրագիր»,- ասել է Cascade People & Business ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահՙ Արփի Կարապետյանը :

«Մարդկային ռեսուրսների դերը յուրահատուկ է եւ չափազանց կարեւոր: Այն ինքնատիպ կամուրջ է ընկերության աշխատակիցների եւ հասարակության միջեւ: Կամուրջ, որտեղ երթեւեկությունն իրականացվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղությամբ: ՄՌ կառավարման հիմքում պետք է լինի ճկուն մոտեցումը եւ ապահովումը ոչ միայն աշխատակազմի, այլեւ ընկերության զարգացումը, նպաստի աշխատանքում յուրաքանչյուրի ներգրավվածությանը, ընկերության մրցակցային առավելությունների խթանմանը եւ դառնա արժեհամակարգ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«GIZ-ի կողմից իրականացվող ՄՀԶ ՄԿՈւ ծրագիրն արդեն երկրորդ անգամն է, ինչ աջակցում է համաժողովի անցկացմանըՙ մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված իր միջոցառումների շրջանակում: Այս տարվա թեման շատ կարեւոր եւ արդիական է մեզ համար: Գործելով Գերմանիայի կառավարության պատվիրակմամբՙ մեր նպատակներից է աջակցել նորարարական թվային լուծումների ներդրմանը մասնավոր հատվածումՙ այդ ոլորտի կայունությունն ու մրցունակությունն ապահովելու համար: Մենք վստահ ենք, որ այս համաժողովը, որը մի սեղանի շուրջ է համախմբել տեղացի եւ տարածաշրջանային փորձագետների, եւս մեկ շոշափելի քայլ կգրանցի այս ուղղությամբ», ասել է ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն :

Համաժողովի շրջանակներում ներկայացվել է «Teamification» հավելվածը, որը հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա եւ մշակվել ու ներդրվել է M.In.D ստարտափի եւ Cascade People & Business ընկերության համատեղ ջանքերով:

Համաժողովի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը եւ «ՌԻԲՈԿ» սպորտային ակումբը: Համաժողովին աջակցել են նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկը, «Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հետ միասին, «ՊիքսԱրտ» ընկերությունը, «Հատիք» տպարանը, «Սքիլ Էյ Էմ» ընկերությունը, «Արմենիա Վայն» գործարանը:

Բացման արարողությանը եւ հարցազրույցներին կարող եք հետեւել հետեւյալ հղումովՙ https://youtu.be/J0T2IGuu8MI :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵՆՍԱԳԱԶԻ ԷՆԵՐԳԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՖՐԱՆԿՈՖԻԼՆԵՐ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՐՄԵՆՈՖԻԼՆԵՐ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Ընկած առյուծին հրմշտել ամեն մեկը կարող է»

13/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՖՐԱՆԿՈՖԻԼՆԵՐ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՐՄԵՆՈՖԻԼՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ...

ԿարդալDetails

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 18.06.2025

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական