Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կիևը «կամիկաձեներով» հարձակման է ենթարկվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը  «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: «Կամիկաձե» դրոնների հարվածի հետևանքով վնասվել են մի քանի շենքեր։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։

Հաղորդվում է նաև Կիևում ՀՕՊ համակարգի աշխատանքի մասին։ Քաղաքի բնակիչներին կոչ է արվել թաքստոցներում մնալ։