Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Կովկասում օտար ուժերի ներկայությունն անվանել է տարածաշրջանի պետությունների ընդհանուր մտահոգությունը և ընդգծել Իրանի անհամաձայնությունը՝ տարածաշրջանում որևէ օտար ուժի տեղակայման հետ, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։
Իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Ամիրաբդոլլահյանը քննարկել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցեր։
Անդրադառնալով Կովկասում վերջին զարգացումներին՝ նա ընդգծել է այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը և դա անվանել Իրանի մշտական քաղաքականությունը։