Բավականին հուզիչ էին և Փաշինյանի, և Միրզոյանի ելույթները Աստանայում։ Մանավանդ հայ գերիների ու անհետ կորածների մասով (ի դեպ, քանի որ «գերիները» մեր հողում են եղել, ուրեմն գործ ունենք ավելի շուտ մարդկանց առևանգման կամ հափշտակման հետ). նկատել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա կարծիքով՝ այդ ելույթներն ուղղված են ներքին լսարանին ու, նախևառաջ, գերիների ու անհետ կորածների հարազատներին։
«Ալեն Սիմոնյանն էլ էր հավես, ասաց՝ ադրբեջանցիք մեզանից 2 անգամ շատ կորուստ են տվել՝ 401 մարդ։ Բայց արի ու տես, որ ոչ մի ադրբեջանցի գերի չունենք։ Մաքու՞ր են աշխատել, թե ինչ-որ տհաս հրաման է տվել՝ հանկարծ ադրբեջանցիներին գերի չվերցնեք։
Ի դեպ, ի՞նչ եղան Ջերմուկում շրջափակված ազերիները (ըստ գլխավոր շտաբի պետ՝ Էդվարդ Ասրյանի)։ Ի՞նչ եղան 2021թ նոյեմբերի ազերի գերիները։ Գլուխներս արդուկելու ու դրսերում սրանից-նրանից օգնություն մուրալու փոխարեն, գերիներին պահեիք ու մեր տղերքի հետ փոխանակեիք»,- գրել է Բագրատյանը։