Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԳԵՏԻ ՈՒ ԴԱՎԱՃԱՆԻ ՄԻՋԵՎ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս համացանցի հայկական տիրույթը ողողվեց մարտ ամսին Ստեփանակերտում մեծ աղմուկ հանած Ասյա Խաչատրյանիՙ Թբիլիսիում արված լուսանկարներով: Ի՞նչ խոսք, Թբիլիսի շատերն են գնումՙ մեքենա, կոշիկ ու մանդարին բերելու համար, շատերըՙ հանգստանալու: Գաղտնիք չէ, որ այնտեղ նաեւ լուսանկարվում են, ոչ մի վատ բան չկա: Բայց մեր կապտավարս աղջնակի վատ արարքը կայանում է նրանում, որ նա Թբիլիսիում հանդիպել է ազգությամբ ազերի տղայի, որն, ի դեպ, նախկին զինծառայող է, եւ որի ֆեյսբուքյան էջի գրառումներից հստակ երեւում է, որ մասնակցել է 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին: Ավելին, իրենից «մի քանի հայի գլուխ» խնդրող ընկերներին հարցրել էՙ արդյո՞ք նույն հայերի ներքին օրգանները հարկավոր չեն «քյաբաբ անելու համար»: Ահա, այսպիսի ընկերություն, որ խրախուսվում է պետական մակարդակով, թե ո՞րն է այդ պետակա՜ն մակարդակ ասվածը, պարզ կլինի ստորեւ:

Մարտի վերջերին Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ Ասյա Խաչատրյանը սերտ կապեր ունի մի շարք ադրբեջանցիների հետ, ավելինՙ անգամ եղել է Բաքվում: Իհարկե, ոչ ոք չհավատաց Իսագուլյանին, քանի որ, ի պատշտպանություն Ասյայի, հանդես եկան տասնյակ «ոսկե, ազատամիտ երիտասարդներ»:

Հիշյալ լուսանկարների տարածումից անմիջապես հետո մի շարք մարդապաշտպան-հումանիստներ սկսեցին պաշտպանել Ասյային, ավելինՙ նրանցից ոմանք հայտարարեցին, որ իրենք էլ ադրբեջանցի ընկերներ ունեն եւ ցանկանում են ազատ շփվել նրանց հետ: Ահա, հասանք պաշտոնական մասին. օրինակ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը հայտարարել էր, որ ինքն էլ ունի բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ, եւ Ասյայի արարքի մեջ որեւէ վատ բան չի տեսնում: ՔՊ-ի աջ կամ ձախ ձեռք կամ ոտք հանդիսացող Լեւոն Բարսեղյանի որդինՙ Հայկ Բարսեղյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ինքն ուզում է ընկերություն անել ադրբեջանցիների հետ, գնալ նրանց տուն, հաց ուտել, եւ հակառակը: Պարզ է, չէ՞: Մնում է մեզ ասելՙ «տղա ջան, հել գնա՛»:

Հետաքրքրական է, Լարա Ահարոնյանը, Հայկ Բարսեղյանն ու նրանց գաղափարակիցները հաստա՞տ լրջորեն հասկանում են խնդրի էությունը, հաստա՞տ գիտենՙ ով է ադրբեջանցին: Գոնե մի փոքր տեղյա՞կ են, թե անցյալ դարավերջին ինչ է կատարվել խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջաններում, կամ պատկերացում կազմո՞ւմ ենՙ դրանից հետո քանի հայ է զոհվել ազերի դիպուկահարի կրակոցից: Հուսով եմՙ գոնե Ապրիլյան պատերազմը չեն մոռացել, որին, ինչպես վերը նշվեց, մասնակցել է իրենց բարեկամ Ասյայի թյուրք ընկերը: Եթե նրանք այսքանը չգիտեն, ուրեմն անհուսալի տգետներ են, եթե գիտենՙ ուրեմն դավաճաններ են, թող ընտրություն կատարեն տգետի ու դավաճանի միջեւ: Այնուամենայնիվ, հույս եմ հայտնում, որ հայաստանաբնակ ադրբեջանասերները մի օր կհասնեն իրենց երազանքին ու կհայտնվեն հայկական դիրքերից այն կողմ, եւ տեղում կարժանան ադրբեջանական «հյուրասիրության» ողջ պերճանքին: Բայց… Աստվա՛ծ, մի արասցէ, որ ադրբեջանցին մի օր հյուրընկալվի հայի տանը… հազարներով զոհվել են այդ տնից դուրս եկող ծիրանի ծխի համար:

Թե ովքեր են Ասյա Խաչատրյանն ու իր զինակից պաշտպանները, ոչ մեկին համար գաղտնիք չէ, բացի Լարա Ահարոնյանից, որը, ինչպես հասկացանք, «նոր քոլի բիբար է»: Սրանք սովորական բույսեր են, որոնք ինչպես պատահաբար աճում են, այնպես էլ պատահաբար տրորվում ու ոչնչանում են, ասենքՙ ոչխարի կճղակի «մեղքով»: Բայց թեմային առնչվող կարեւոր «բայց» կա, որին դեռեւս անդրադարձ չենք կատարել. ո՞ւր է ԱԱԾ-ն ու այն ղեկավարող Արթուր Վանեցյանը: Ո՞ւր են ասֆալտին փռող ու պատերին ծեփող զիլ տղաները, ֆուտբո՞լ են խաղում, թե՞ չգիտեն այս ամենի մասին: Մի՞թե սա ազգային անվտանգության խնդիր չէ, ինչո՞ւ Ասյա Խաչատրյանը մինչեւ հիմա չի կանչվել ԱԱԾ, ինչո՞վ են զբաղված այդ կառույցում: Կամՙ ո՞ւր են նորօրյա «հայրենասերները», մարիխուանա՞ են փաթեթավորում: Ո՞ւր է Հովիկ Աբրահամյանի ապօրինի ջրագծի տեղը, օ՜, գյուտ դարի, բացահայտած, Դավիթ Սանասարյանը, նոր ջրագծե՞ր է հայտնաբերում, թե՞ գնացել է «փոքրիկ ասուլի» հեռախոսը լիցքավորելու:

Սա՞ է, այսպիսի՞ն է լինելու նոր Հայաստանը, որտե՞ղ է կառավարությունը, ինչո՞ւ չի լսվում ժողովրդի ձայնը: Ժողովրդի անունից անդադար խոսվում է ժողովրդավարության մասին, բայց երբ նույն ժողովուրդը տեսնում է, որ ինչ-որ աղջիկ կասկածելի կապի մեջ է իր զավակներին սպանող ազերու հետՙ կառավարությունիցՙ ձայն բարբառոյ յանապատի:

Ներեցեք, ընկերներ, բայց ձեր նորը շատ հին է:

Հ.Գ. Սահմանին կանգնած իսկական հայեր կան ձեզնից ու ինձնից ջահել, որոնք բոլորից շատ են ուզում Բաքու գնալ… Անշուշտՙ ո՛չ «քյաբաբ» ուտելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՆՐԻԽ ԵՐՋԱՆԻԿԸ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ի ԵՐԵԿԸ, ԱՅՍՕՐՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ի ԵՐԵԿԸ, ԱՅՍՕՐՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական