Վերնագիրը նույնը թողնելով հպանցիկ հաղորդենք, որ ավստրիական «Դեր Շտանդարտ»-ը հոկտեմբերի 13-ին ռեպորտաժ է հրապարակել հայկական ՈՄԱ-յի (Ողջ մնալու արվեստը) մասին, զրուցել այնտեղ մարզվող 24-ամյա ուսուցչուհի Մարիամի հետ։ «Երբ սեպտեմբերի կեսերին դրացի Ադրբեջանը Հայաստանի հարավային շրջանների վրա հարձակվեց, 100-ավոր կամավոր սկսեց ՈՄԱ-յին դիմել։ Հետագա հարձակումներից երկյուղում են»։ Դանիելա Պրուգգերի եւ լուսանկարիչ Աստղիկ Հակոբյանի (բնագրում՝Astrig Agopian) Ջերմուկից եւ Երեւանից ուղարկված ռեպորտաժը զերծ է նախորդ տարիներին գերմանալեզու մեդիայում ՈՄԱ-յի մասին ադրբեջանաթուրքական կեղծ մեկնաբանությամբ փորձերից, շարադրանքում գերակայում է իրականությունը՝ կին թե տղամարդ պիտի ինքնապաշտպանվեն, քանի որ գոյաբանական խնդրի առջեւ են։ Լրատուն նշում է, որ Ադրբեջանը ՈՄԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է դասակարգում, իսկ Հայաստանում նկատել տալիս, որ սա հայկական սփյուռքի միջոցներով անվճար ծառայություն է բոլորի համար, լուրջ ինքնապաշտպանվելու պատրաստություն, որ լրացնում է պետության պաշտպանական կառույցին՝ հյուծված բանակը։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Lուսանկարը՝ Աստղիկ Հակոբյանի: «Դեր Շտանդարտում» հրապարակված լուսանկարին կից գրված է՝ «Իհարկե զենքից վախ կա, բայց, երբ գիտես ինչպես գործածել, վախը նվազում է», ասում է Մարիամը: Երիտասարդ ուսուցչուհին պատրաստվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմին»: