Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սունունու ընտանիքը սատարում է Ադրբեջանին Ղարաբաղում հանքարդյունաբերություն զարգացնելով

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Ինչպես «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»ն էր հաղորդել անցյալ տարվա նոյեմբերին, Անգլո-ասիական հանքարդյունաբերության ընկերությունը (Anglo Asian Mining Company, Նյու Հեմփշայր, ԱՄՆ), որտեղ Հանրապետական քաղաքապետ Ջոն Հենրի Սունունուն, Նյու Հեմփշայրի կառավարիչ Քրիս Սունունու հայրը, երկրորդ մեծագույն բաժնետերն է, մտադիր է շարունակել ոսկու հանքարդյունաբերման աշխատանքները նախկինում հայկական զորքերի վերահսկողության տակ գտնվող Զանգելանի շրջանում եւ երկու այլ տարածքներում:

Նախկինում՝ նախագահ Ջորջ Բուշ ավագի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ջոն Սունունուն այդ ընկերությունում ուներ 9,.8 տոկոսի չափով բաժնետոմսեր: 2020-ի Արցախյան պատերազմի ավարտին նրա ընտանիքը ավելացրեց ներգրավվածությունը այդ ընկերությունում, երբ այդ տարվա դեկտեմբերին որպես ոչ գործադիր տնօրեն Մայքլ Սունունուն, Ջոնի որդին, ընդունվեց ընկերության վարչության անդամ: Մայքլը հիմնադիր կառավարիչն է «Sununu Enterprises» եւ «Sununu Holdings» մասնաճյուղերի:

Անգլո-ասիական հանքարդյունաբերությանը նախորդող ընկերությունը, որի ժամանակավոր գործադիր տնօրենն էր Ռեզա Վազիրին, ժամանակին, 1997-ին, Ադրբեջանի հետ 6 հանքերի շահագործման իրավունք ձեռք բերելու համաձայնագիր էր կնքել: Վեց հանքերից 3-ը գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ: Որպես հետեւանք Արցախյան վերջին պատերազմի՝ երկուսն այժմ ամբողջովին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Երրորդը՝ Սոթքը (Սոյուդլուն), գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քելբաջարի սահմանում:

Ընկերության 2021-ի ապրիլի 13-ի զեկույցում Վազիրին նշում է. «Զանգելանի շրջանում, Վեջնալի [Կովսական] պայմանագրի տեղամաս կատարած մեր այցելության ժամանակ հայտնաբերեցինք բարձրորակ հանքանյութերի պաշարներ եւ այժմ քննարկում ենք դրանք Գետաբեկ տեղափոխելու եւ մշակելու հնարավորությունները»: Նույն տարվա մայիսի 20-ին գրված մեկ այլ զեկույցում կարդում ենք. «Սակայն, հաշվի առնելով ապահովության եւ անվտանգության մտահոգությունները առայժմ Վեջնալի եւ այլ տարածքներ հասնելու հնարավորությունները մեզ՝ ընկերության անձնակազմի համար մնում են անհասանելի: Դրանց վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է քննարկվել Ադրբեջանի կառավարության կողմից»:

Անգլո-ասիական հանքարդյունաբերական ընկերությունը աչք ունի նաեւ Քաշենի մոլիբդենի եւ պղնձի պաշարների (Հյուսիսային Մարտակերտ) վրա: Այդ տարածքը այժմ գտնվում է ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության ներքո: Ընկերության կայքէջում նշվում է. «Մեր Քիզլբուլագ (Մարտակերտ) հասնելը կախված է, թե ինչ վերջնական կարգավիճակ կստանա Լեռնային Ղարաբաղը»:

Մայիսի 20-ին գրված զեկույցում ընկերության ոչ գործադիր տնօրեն Խոսրով Զամանին եզրակացնում է. «Նախկինում Ղարաբաղում եւ գրավյալ տարածքներում գտնվող երեք պայմանագրային տարածքների վերականգնումը ընկերության առջեւ լայն հնարավորություններ է բացում: Այդ պայմանագրային տարածքները զբաղեցնում են ընդհանուր առմամբ 900 քառ.կմ եւ հարուստ են հանքանյութերով, որոնք ունեն հետազոտության բացառիկ հնարավորություններ: Արդյունաբերությունը բաշխելու մեր պայմանագիրը լավ հիմքերի վրա է դրված եւ հենց որ տարածքները մեզ համար հասանելի դառնան, մենք «զրո տարվանից» կսկսենք յուրաքանչյուր տարածքի շահագործման աշխատանքները: Քաղաքական զարգացումները դեռ ընթացքի մեջ են, եւ ընկերությունը ուշի ուշով հետեւում է իրադարձություններին: Ադրբեջանի կառավարությունը սկսել է ենթակառուցվածքների (ճանապարհների, երկաթգծերի եւ օդանավակայանների) շինարարությունը այդ վայրերում: Տեղանքի զարգացումը կսկսվի անմիջապես որ ընկերությունը, համաձայն իր արդյունաբերության բաշխման պայմանագրի (ԱԲՊ), համապատասխան ազդանշան ստանա ԵԱՀԿ-ից (կամ միջազգային այլ կազմակերպությունից, որ նախկինում գրավվյալ տարածքները ազատագրված են ճանաչված եւ անվտանգ են ընկերության համար»:

Ադրբեջանի կառավարությունը փաստորեն, վերոնշյալ ԱԲՊ-ի դրույթներով զգալի գումարներ է ստանալու Անգլո-ասիական ընկերության շահաբաժնից: Սունունու ընտանիքի հետ տնտեսական կապերն էլ բնականորեն առաջնորդելու են քաղաքական նորանոր հեռանկարների: Ջոն Սունունուն «Միացյալ Նահանգներ-Ադրբեջան Առեւտրի պալատի» խորհրդատուների վարչության պատվավոր անդամն է եւ 2017-ին այդ պալատից մրցանակ է ստացել առ ի գնահատանք իր ներդրումներին ամերիկա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում:

Անգլո-ասիական ընկերության կայքը փորձում է դրական լույսի ներքո ներկայացնել Ադրբեջանին, կոծկելով այդ երկրի բռնատիրական կառավարության արարքներն ու անժողովրդավարական քայլերը: Կարդում ենք, օրինակ, այսպիսի տողեր. «Ադրբեջանը բազմակուսակցական, ժողովրդավարական եւ նախագահական հանրապետություն է, որտեղ գործում են գործադիր եւ օրենսդիր առանձին մարմիններ: Ադրբեջանը տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկն է»:

Սունունուների հետ Ադրբեջանի կապերը բնավ էլ միակողմանի չեն. «BGR Government Affairs» լոբբիստական միջազգային ընկերությունը, որ ժամանակին քարոզչություն էր տարել հօգուտ Ադրբեջանի հանրապետության, 1000 ամերիկյան դոլար էր նվիրաբերել 2017-ին կառավարիչ դառնալու Քրիս Սունունու մրցարշավին` կազմակերպելով դրամահավաքի շքեղ ընդունելություն:

Ամերիկայի Հայ Դատի կոմիտեն (ANCA) կառավարիչ Քրիս Սունունուն կոչ է արել հրաժարվել ընկերությունում ընտանիքի բաժնետոմսերից, որոնց «արյունոտ ներդրումներ» է բնութագրել: Ցարդ ընկերությունից ոչ մի պատասխան չի ստացվել: Մայքլ եւ Քրիս Սունունուների հետ կապ հաստատելու «Միրոր-Սփեքթեյթրի» ջանքերը նույնպես արդյունավետ չեն եղել: Կառավարիչ Սունունուն Արցախյան պատերազմի մասին հրապարակային մեկնաբանությամբ ընդհանրապես հանդես չի եկել:

ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆ

Բոստոն

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Լուսանկարում՝ Ջոն Սունունուն եւ Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում, 2016 թ. մարտին:  (Լուսանկարը՝ trend.az-ի)

Նախորդ գրառումը

44-օրյա պատերազմը՝ ֆրանսիական վեպի թեմա

Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս դիմակայել հզոր պայթյունին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս դիմակայել հզոր պայթյունին

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական