Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իրանը մոտ օրերս խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

Իրանը մոտ օրերս խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը։ 

«Մոտ օրերս հյուսիսային սահմանների մոտ՝ Արասի շրջանում, ԻՀՊԿ ցամաքային զորքերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն Աշուրի ռազմաբազայում»,-ասել է նա։