Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գերմանիան թողարկել է նոր եվրոպական ՀՕՊ համակարգերի նախագիծը

Գերմանիան թողարկել է նոր եվրոպական ՀՕՊ համակարգերի նախագիծը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը եւ նրա 14 գործընկերներն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Բրյուսելում ստորագրել են  European Sky Shield հակաօդային վահան ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը։

Լամբրեխտի խոսքով՝ նախագծի նպատակն է «փակել հակաօդային պաշտպանության ճեղքերը»։ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ֆոնին նախարարը նշել է, որ աշխարհն ապրում է «սպառնալից մարտահրավերներով լի ժամանակներում»։