Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Սուրմալուի» կիսափլուզված շինությունը քանդվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: 

Քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ:

Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների  համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը: