Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Արցախի հակամարտության կարգավորման առնչությամբ զգացվում է բարդ ու բազմաշերտ գործընթաց, որի տարրերը կարոտ են վերլուծության եւ իմաստավորման: Օրերս Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալինը «Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները. ձեւավորել ապագան» թեմայով կոնֆերանսում «անսպասելիորեն» արծածեց Ստեփանակերտի թեման ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում:

Քալինը հայտարարեց, որ Անկարան հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք վերաբերում են տվյալ հակամարտությանը, որ Թուրքիան տվյալ հարցում սերտորեն համագործակցել է Ռուսաստանի հետ, բայց ինչ-ինչ ուժերի միջամտության պատճառով գործընթացը ձախողվել է: Ըստ որում, թուրք նախագահի մամլո քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը հսկայական դեր է խաղում ԵԱՀԿ Մինսկի խմբում, բայց խումբը դեռ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքները տալ, ինչի հետեւանքով հակամարտությունը մնում է սառեցված:

Միեւնույն ժամանակ նա իր դատողությունների մեջ ներառել է հետաքրքրական դրույթ. «Թուրքիան որեւէ կանխակալություն չունի Հայաստանի նկատմամբ»: Այդպիսով Անկարան ազդակ է հղում Երեւանին, Բաքվին, ինչպես նաեւ Ռուսաստանին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Բայց ի՞նչ ազդակ է դա, եւ ի՞նչ է թաքնված դրա հետեւում: Նախ հարկ է նշել, որ Թուրքիան, լինելով Մինսկի խմբի անդամ, կկարողանար համանախագահի կարգավիճակ ստանալ այն դեպքում, եթե վավերացներ 2007 թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, որոնք նախատեսում էին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ երկու երկրների սահմանների բացում:

Բայց դա տեղի չունեցավ: Ակնհայտ դարձավ, որ Անկարան Արցախի հակամարտության մեջ բռնել է Բաքվի կողմը եւ չի կարող հանդես գալ միջնորդի դերում: Հակամարտության կարգավորմանն ուղղված թուրքական ինչ-որ առաջարկությունների մասին սկսեցին խոսել միայն տասը տարի անցՙ 2017 թվականի աշնանը, երբ նախագահ Էրդողանը անձամբ խոստացավ այդ խնդիրը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սոչիում: Թուրք ղեկավարը մասնավորապես հայտարարում էր, որ «հակամարտության լուծման բանալին Պուտինի ձեռքին է, եւ վերջինիս ցանկության դեպքում հարցը հեշտությամբ կլուծվի»: Հենց այդ ժամանակ էլ Էրդողանը երկու անգամ հայտարարեց, թե Թուրքիան կարգավորմանն ուղղված ինչ-որ նախաձեռնողական առաջարկություն ունի: Այս կապակցությամբ ռուսաստանցի, հայ եւ ադրբեջանցի շատ փորձագետներ միաձայն հայտարարում էին, թե Թուրքիան անհրաժեշտ է համարում վերադառնալ խնդրի կազանյան կարգավորմանը, քանի որ վայելում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու երկրների անվերապահ աջակցությունը: Բայց Էրդողանն ինչո՞ւ պիտի դա աներ:

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը առավել ճշմարտանման է համարում թուրքական Strategic Outlook հետազոտական կազմակերպության Կովկասի գծով փորձագետ Մեհմեդ Ֆաթիհ Օզտարսուի դատողությունները: Վերջինիս կարծիքով, խոսքը հակամարտության կարգավորման նպատակով Մինսկի խմբին զուգահեռ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափի ստեղծման մասին է: Ենթադրվում էր, որ Անկարան կներկայացնի կարգավորման փաթեթի նման մի բան, որը կնախատեսեր նաեւ Երեւանի հետ նրա հարաբերությունների կարգավորում, ինչը տրամաբանական կլիներ: «Ես Պուտինին կոչ արեցի ավելի շատ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամատության կարգավորմանը: Նա ինքն էլ է այդ կարծիքին, սակայն, ըստ իս, առանձնակի հույսեր չի փայփայում կողմերի բռնած դիրքի պատճառով», Էրդողանի խոսքերն այսպես է մեջբերել թուրքական Haberturk հարթակը: «Ես նրան հիշեցրի հինգ շրջանների ազատման վերաբերյալ ընդունված որոշումը եւ այն, որ հայկական կողմը պետք է հեռանար այդ տարածքից»: Ռուսական կողմը լուռ մնաց:

Միեւնույն ժամանակ, Մերձավոր Արեւելքի հետազոտման գծով թուրք փորձագետ Օյթուն Օրհանը ենթադրություն է անում. «Էրդողանը փորձել եւ փորձում է ինտեգրվել ղարաբաղյան աշխարհաքաղաքական մեխանիզմին, որպեսզի այն օգտագործի իր համար կարեւոր ուրիշ խնդիրների լուծման նպատակով (Սիրիայում եւ Իրաքում քրդերի հետ)ՙ վերականգնելով Լենինի եւ Աթաթուրքի ժամանակների հարաբերությունները Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիաՙ գումարած Հայաստան ձեւաչափով»:

Բայց սաՙ բառի նեղ իմաստով: Լայն իմաստով Անկարան կփորձի Մոսկվային Լեռնային Ղարաբաղին «կապել» այնպես, որ կաշկանդվի քրդական ուղղությամբ նրա մանեւրելու կարողությունըՙ միեւնույն ժամանակ Բաքվին դրդելով փնտրել փոխզիջումային լուծումներ: Այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է: Պատահական չէ ամերիկյան EurasiaNet հրատարակության այն հիշեցումը, որ էթնիկապես մերձավոր Ադրբեջանն ու Թուրքիան թեեւ սերտորեն համագործակցում են ռազմական ու տնտեսական ոլորտներում, «քեմալական Թուրքիայի եւ խորհրդային Ռուսաստանի դաշինքը Ադրբեջանի առաջին հանրապետության անկման գլխավոր պատճառն էր»:

Հիշեցնենք, որ Անկարայի հետ առանց նախապայմանի հարաբերությունները կարգավորելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Թուրքիայում նրան լսեցին եւ, ըստ Օզտարսուի, ուղերձը գնահատեցին որպես պատրաստակամություն առանձին-առանձին աշխատելու հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության վրա եւ սկսեցին հաշվարկել հավասարումը լուծելու հնարավորությունը մի քանի անկախ փոփոխական անհայտներով, ինչպիսիք են Անկարայի արտաքին քաղաքականությունը եւ Բաքվի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրների քաղաքականությունը:

Հետո Էրդողանի ակնհայտ թույլտվությամբ հնչեց Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդրըմի հայտարարությունը. «Եթե Հայաստանը դադարի պահանջներ ներկայացնել Թուրքիային եւ եթե անկեղծորեն ցանկանում է նոր էջ բացել Թուրքիայի հետ իր հարաբերություններում, ապա Անկարան կարող է քննության առնել այդ առաջարկությունները»: Պատահական չէ, որ եվրոպացի փորձագետները սկսել են բարձրաձայն դատողություններ անել հայ-թուրքական հարաբերություններում երկրորդ գծի դիվանագիտության գործոնի, երկու երկրների փոխհարաբերությունների կարգավորմանն ուղղված ոչ պաշտոնական ջանքերի մասին, որոնց նպատակը պետք է լինի Անդրկովկասի անվտանգության եւ կայունության ապահովումը, առավել խոր տարածաշրջանային համագործակցության պայմանների ստեղծումը, առեւտրի խթանումը եւ այլն:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը տված հարցազույցում հայտարարել է DemosEUROPA վերլուծական կենտրոնի լեհ թյուրքագետ Ադամ Բալցերը , Անկարայի համար Երեւանի հետ կապված խնդիրը ոչ թե Արեւելքի, այլ Արեւմուտքի հետ հարաբերությունների խնդիր է: «Եթե հայաստանյան օրակարգում երկու հարց կաՙ Թուրքիայի հետ հարաբերությունները եւ Արցախը, ապա Թուրքիայի առջեւ ծառացած են քրդական հարցը, Կիպրոսը, հարաբերությունները Եվրոմիության հետ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը եւ այլն», ասել է Բալցերը: «Այս ամենը սահմանափակում է Թուրքիայի իշխանությունների մանեւրելու հնարավորությունները: Անկարան բացել է միանգամից մի քանի ճակատ եւ պետք է զգույշ լինի, քանզի մեկ սխալ որոշումը կարող է փչացնել ամեն ինչ»:

Մի խոսքով, Էրդողանի մամլո քարտուղարը իր հայտարարությամբ փորձում է պարզել իրավիճակը: Ռուսաստանցի մի շարք փորձագետների կարծիքով, Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արցախի խնդիրը կարող է ապասառեցվել որոշակի արտաքին ուժերի միացման միջոցով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ»

Հաջորդ գրառումը

ԱՆԳԼԻԱՑԻ ԴԱՏԱՎՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԻՌԼԱՆԴԱՑԻ ՀԱՅԱԳԵՏԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԳԼԻԱՑԻ ԴԱՏԱՎՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԻՌԼԱՆԴԱՑԻ ՀԱՅԱԳԵՏԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Բոլոր նրանք, ովքեր Միքայել սրբազանի ազատազրկումը իբր դատապարտում են՝ պնդելով, թե նշանակված պատժաչափը անհամաչափ է, ավելի վատն են, քանի որ...

ԿարդալDetails

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական