Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԱՆԱՆՈՑ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տպավորություն ունեմ, որ Երեւանի կենդանաբանական այգում իսկական գազանանոց է: Ամեն դեպքում միայն գազանանոցում զեբրն ու կոկորդիլոսը չէին դիմանա: Երկուսն էլ չկան, զեբրի դեպքում պարզել ենՙ թունավորվել է, կոկորդիլոսի հարցում դիահերձման պատասխանը դեռ չկա, կամ գուցե կա, պարզապես կոկորդիլոսի բարեկամներին չեն ուզում նեղացնելՙ բորբոքելով նրանց վիշտը: Թե ի՞նչ է իրականում կատարվում մեր կենդանաբանական այգում, դժվար է ասել: Գազանանոցի նախկին աշխատողները պնդում են, որ այգու նոր տնօրենը կենդանիներից բան չի հասկանում, այգու նոր տնօրենն էլ ասում է, թե ավանդույթի համաձայն, երբ փոխվում է Երեւանի քաղաքապետը, կենդանաբանական այգու տնօրենին էլ են ուզում փոխել: «Նոր Հայաստան, նոր տնօրեն» սկզբունքով:

Հատկանշական է, որ տնօրենը չի ասել, թե քաղաքապետի փոփոխությունից հետո այգու տնօրենին հատկապես ո՞վ է ուզում փոխել, այգու աշխատողնե՞րը, թե՞ բնակիչները: Ըստ գործող տնօրենիՙ կոնկրետ զեբրի թունավորումը դավադրություն է իր դեմ: Դե, այսինքն գազանանոցում Դյումայի Ֆրանսիայի արքունական բարքերն են, զեբրն էլ շատ կարեւոր կերպար է, համարյա Ասկանիո, ինքն էլ գուցե կարդինալ Ռիշելյեն է, չնայած ավելի ճիշտՙ արքա Լյուդովիկոս 13-րդը, քանի որ թունավորման գործում Ռիշելյեն էր հմուտը:

Եթե լուրջ, ապա այս պատմությունը մի ուշագրավ կողմ ունի: Բանն այն է, որ եթե այգու նախկին աշխատողները ճիշտ են ասում, որ նոր տնօրենը չի հասկանում կենդանիներից, ավելի ճիշտՙ կենդանիներին, այդ պատճառով էլ նրանք հերթով անկում են, ապա տնօրենը պարտադիր պետք է ոչ միայն հեռանա, այլեւ կենդանաբանական այգի մտնելու իրավունքից զրկվի: Բայց, եթե տնօրենն է ճիշտ ասում, որ այգու աշխատողները նենգ դիտավորությամբ թունավորել են զեբրին ու շարքից հանել կոկորդիլոսին, ուրեմն կենդանաբանական այգու աշխատողները պետք է զրկվեն այգի մտնելու իրավունքից, քանի որ եթե անգամ հասկանում են կենդանիներին, ապա սպանում են նրանց, ինչը քրեական օրենսգրքով չգիտեմ, բայց Աստվածաշնչով դատապարտելի արարք է:

Ստացվում է, որ կենդանաբանական այգում գազաններ կանՙ ամեն դեպքում: Ի դեպ, նրանց արքայի մասին: Ես հասկանում եմ, որ մեկ արու առյուծի համար երկու էգի ներկայությունը համարյա երկնքի թագավորություն է: Բայց եթե ուսումնասիրել եք առյուծներին, ապա պետք է իմանաք, որ նրանց ընտանիքներում բոլոր հարցերի պատասխանատուն, բացի անվտանգությունից, էգն է: Այսինքն արու առյուծը միայն հոգում է սեփական ընտանիքի անվտանգության մասին, ուրի՞շ…. քնում է:

Ըստ առյուծագետներիՙ արու առյուծը կարող է քնել օրը մինչեւ տասը ժամ եւ ավելի: Ավելի հստակՙ եթե ընտանիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում, արուները կարող են քնելՙ որքան ուզում են: Հիմա, ենթադրենք Երեւանի կենդանաբանական այգում ապրող մեկ արու եւ երկու էգ առյուծները ընտանիք են: Ապրում են հատուկ իրենց համար կառուցված կացարանում, որտեղ բացի իրենցից ոչ մեկը չկա, նույնիսկ մեկ բորենի: Արու առյուծը ինչո՞ւ պետք է արթնանա, այսինքն զարթնի, որ ի՞նչ անի…

Կենդանիներից հասկանալը լավ բան է: Մանավանդ, երբ շուրջբոլորը գազանանոց է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆԸ ՋԻՄ ՉԱՆԳԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԵԶԴԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԵԶԴԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական