Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, տուն եք քանդում, անխիղճներ. անհետ կորածի մայր

12/10/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմավիրի մարզի Լուսագյուղի բնակիչներն այս պահին փակել են գյուղի ճանապարհը՝ այսկերպ արտահայտելով իրենց բողոքն ու ցասումը։ Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանը մասնակցել է սետտեմբերի 13-ի մարտական գործողություններին։ Նա ծառայում էր Կապանի զորամասում։ Վահեն վերջին անգամ հարազատների հետ խոսել է սեպտեմբերի 15-ին, հետո ընկերներին ասել է, որ 3 տեղից վիրավոր է։ Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Վահեից ոչ մի լուր չկա։ Ծնողները պնդում են, որ նրա տեղը գիտեն, Վահեն վիրավոր ընկած է։ Մինչև հիմա ոչ ոք նրան օգնության չի գնացել ու մարտի դաշտից չի հանել։ Վահեի հարազատները, նաև մյուս անհետ կորածների ծնողները ՊՆ-ն մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, սակայն՝ ապարդյուն։ Նախարարությունից ոչ մի պատասխան, Կարմիր խաչից՝ նույնպես։ Միայն ասում են, որ այն հատվածը, որտեղ ենթադրվում է, որ Վահեն է, ադրբեջանցիները նշանառության տակ են պահում, անընդհատ կրակում են։

Սեպտեմբերյան պատերազմի հետևանքով ունենք 200-ից ավելի զոհված ու անհետ կորած, 300 վիրավոր։ Նույնիսկ չի նշվում, պաշտոնական ոչ մի տվյալ չկա, թե քանի անհետ կորած ունենք։

Լուսագյուղի ճանապարհն այս պահին փակ է։ Լուսագյուղցիներին են միացել նաև Էջմիածնի մյուս գյուղերի բնակիչները։ Նշենք, որ Վահե Թորոսյանի հորն ու պապին կանչել են մարզպետարան, քանի որ իմացել են, որ այսօր ճանապարհ են փակելու։

«Իրենք ծնող չե՞ն։ Մարզպետը նույն պատասխանն ասաց՝ բոլորը գիտեն, զբաղվում են, հետաքրքվում են, ավել ոչինչ չասացին։ Երեխա եմ տվել բանակին։ Այս ճամփով ուղարկել եմ ծառայության, այս ճամփով թող հետ բերեն։ Այս ճամփան փակելու եմ, մինչև երեխայիս բերեն»,- հայտարարեց Վահե Թորոսյանի հայրը։

Նա պատմեց, որ Վահեն չի փախել, մինչև վերջ զենքը ձեռքին է եղել՝ չնայած վիրավոր։ Սեպտեմբերի 18-ից ինքը Կապան է գնացել՝ որդուն որոնելու։ Կարմիր խաչի ներկայացուցիչն ասել է՝ պետք է վստահ լինենք, որ կրակոց չի լինի, հետո միայն հնարավոր է գործողություն անել, այդ տարածք մտնել։

Վահեի գտնվելու վայրը Վարին Հանդի հատվածում է։

«Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, տուն եք քանդում, անխիղճներ։ Եկեք տեսեք, գյուղացին ոնց է տանջվելով ապրում։ Ո՞ւր է իմ երեխան։ Ես ձեզ առողջ երեխա եմ տվել»,- վրդովվեց Վահեի մայրը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ապառազմականացում նշանակում է՝ Արցախի հայաթափում ու կարճ՝ հանձնում

Հաջորդ գրառումը

Չբանակցես՝ Ալիևը քեզ մեղադրելու է «Խաղաղության պայմանագիրը» խախտելու մեջ և ստանա պատերազմելու լեգիտիմ իրավունք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
Հաջորդ գրառումը

Չբանակցես՝ Ալիևը քեզ մեղադրելու է «Խաղաղության պայմանագիրը» խախտելու մեջ և ստանա պատերազմելու լեգիտիմ իրավունք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական