Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԴՈՒԽԻ» ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԽԵԼՔՆ Է

16/11/2018
- 16 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այս տարվա հուլիսի 27-ին մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին, որից հետո նա հետ կանչվեց Հայաստանՙ «սահմանադրական կարգը տապալելու» կասկածանքով պատասխանատվության ենթարկվելու:

Խաչատուրովը ՀԱԿՊ քարտուղար էր ընտրվել 2017 թվականի մայիսին, եւ պետք է պաշտոնավարեր մինչեւ 2020 թ. նույն ամիսը, բայց, ինչպես տեսանք, շաբաթն անգամ հինգշաբթիից շուտ եկավ: Թե ինչ է տեղի ունեցել հուլիս ամսին, մանրամասներին չեմ անդրադառնա, քանի որ ծեծված թեմա է, բոլորը գիտեն:

Հիմաՙ ամենացավալին. Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ-ը եւս երկու տարի ղեկավարելու «հաճույքից ու արտոնությունից»: Ի՞նչ խոսք, Յուրի Խաչատուրովը լավագույն տարբերակը չէր Հայաստանն այնտեղ ներկայացնելու, բայց… ի՞նչ շահեց Հայաստանը նրան մեղադրանք առաջադրելով ու հետ կանչելով:

Նախ նշեմ, որ նրան այդ եղանակով մեղադրանք առաջադրելն ու հարցաքննելը, առաջին հերթին մեծ հարված էր հենց ՀԱՊԿ-ին, հարված, որն, ինչպես տեսանելի է, մինչեւ այսօր չենք մարսել, դժվար էլ մարսենք: Ասենք, կարելի էր այդ «այդ քաղաքական ստամոքսային խանգարումները» մի կերպ տանել, եթե Խաչատուրովին Հայաստան կանչելն ու մեղադրանք առաջադրելը որեւէ շոշափելի արդյունք տար: Բայց ոչ միայն արդյունք չտվեց, այլեւ առնվազն զրկեց մեր երկիրը կենսական ինֆորմացիայի աղբյուրից:

Միանշանակ պարզ է, որ Խաչատուրովին Հայաստան կանչելը ոչ այնքան արդարադատության հասնելու ձգտումն էր, այլՙ վրեժխնդրությունը: Սրանով ես չեմ փորձում արդարացնել կամ մեղադրել Խաչատուրովին, մանավանդ որ նրա անվան հետ, ընդունենք կամ ոչ, պետական հանցագործությունների մեղադրանքներ են կապված, բայց նրա դեմ հարուցված գործն, ըստ էության, դուրս չի գալիս «ասֆալտին փռելու» եւ հաջորդ օրը տուն ուղարկելու սցենարի սահմաններից:

Այսպես, Խաչատուրովին Հայաստան կանչելը ոչնչով չօգնեց նրա դեմ առաջադրված մեղադրանքն ապացուցելու եւ Մարտի 1-ի գործում գոնե մեկ քայլ առաջ գնալու համար: Չնայած, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Մարտի 1-ի գործի բացահայտումն ուղղակի ժամերի խնդիր է: Ի դեպ, նմանատիպ մի հայտարարություն, Հոկտեմբերի 27-ի սպանդի մասով, արել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, պնդելով, թեՙ այդ գործը «նույնիսկ գյուղական ուչաստկովին» կարող է բացահայտել: Ինչպես որ, ավելի վաղ, Բաբկեն Արարքցյանն էր Համբարձում Գալստյանի հուղարկավորությանը հոխորտում, որ սպանության գործը մի երկու օրում կբացահայտվի: Բայց ո՛չ «ուչաստովին», ոչ էլ «փաշինյանական» ժամերն ու «արարքցյանական» երկու օրերը ցայսօր չեն կարողացել բացահայտել դրանք: Ինչեւէ, չկարողանալով որեւէ լուրջ ձեռքբերում ունենալ ներքին քաղաքական հետապնդում-դատավարությունների գործում, Հայաստանը մեծ կորուստ ունեցավ արտաքին քաղաքականության մեջ, որ էՙ վերը նշվածՙ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից զրկվելը:

Բայց այսքանը դեռ ամենը չէ: Միեւնույնն է, մեր պատվիրակը մի օր պետք է հանձներ այդ պաշտոնը, բայց, ինչպես գիտենք, քաղաքականությանը բնորոշ է երեւույթ էՙ օրվա ռեսուրսներն օգտագործելըՙ վաղը քաղցած չմնալու համար, որ չարեցինք մենք:

Որքան էլ հայկական կողմն այսօր ձգտում է Խաչատուրովի փոխարեն նոր պատվիրակ ուղարկել այնտեղ, չի ստացվում, ինչպես ասում ենՙ գնացքն արդեն անցել է, եւ մեզ մնում է դրա փուֆ-փուֆի ձայնով բավարարվել ու սպասել հաջորդ չվերթին: Մի շատ լավ ժողովրդական առած կաՙ «Չուտողի կերածն ուտողին հալալ է» : Հասանք նշանակետին:

Հիմա մեր չկերածը փորձում է ուտել Բելառուսիան, որը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի համար առաջարկել է իր թեկնածուինՙ Ստանիսլավ Ջասին: Ճիշտ է, բացի Ջասից, թեկնածուներ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանն ու ՀԱՊԿ պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, բայց, ինչպես երեւում է բացահայտված խաղաքարտերից, Ջասը ֆավորիտ է: Հարցՙ բացի մեր քարտուղարի պաշտոնանկությունից, էլ ո՞րն է խնդիրը: Թերեւս այն, որ հիշյալ Ստանիսլավ Ջասը շարունակելով իր Պատկայի ստեղծած «բարի» ավանդույթները, մի տեսակ քավոր-սանիկական հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ: Նրա համառ ջանքերի շնորհիվ է կյանքի կոչվել Ադրբեջանի ու Բելառուսի միջեւ ոչ վաղ անցյալում կնքված ռազմական գործարքը: Ավելինՙ հենց Ստանիսլավ Ջասի «դառը քրտինքի» արդյունքում է 2018 թ. ապրիլի 18-ին Ադրբեջանը Բելառուսից գնել եւ շարունակում է գնել հայտնի «Պոլոնեզ» կրակի ռեակտիվ համակարգերը: Այստեղ են ասելՙ «բա մեզ պե՞տք էր», այն էլ այս «նեղ մաջալին»:

Հիմա թող վարչապետն ինքն իրեն հարց տաՙ տվյալ պարագայում ավելի շատ շահեցի՞նք, թե՞ կորցրինք: Կորուստը երեւելի է, իհարկե այն ոչ թե Խաչատուրովն է, այլ պաշտոնի «հայաթափումը»ՙ ընդհանրապես: Իսկ եթե այդ շրջանակներում կան ձեռքբերումներ, թող նշվի: Բայց կարեւոր է իմանալ, որ հիմա կառավարության օրախնդիր անելիքը ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում ամեն գնով կրկին հայ նշանակելն է, որը, մեր մեջ ասած, «պատին ծեփելու» պես դյուրին չէ. ներքաղաքական այս խմորումների շրջանում Ջասի նշանակումը լավ բանի չի հանգեցնի: Չմանրամասնենք, առանց այն էլ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Հիշյալ քայլն ուղղակի քաղաքական անչափահասության հետեւանք է, որի արդյունքում տուժում է ընդհանուրիս շահը:

Նախորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական