Թշնամին Ջերմուկի մատույցներում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը, ցավալիորեն, վառ ապացույցն է այն բանի, որ «Ջրականը տանք, լավ կլինի, Քարվաճառը տանք լավ կլինի, Ակնան տանք, լավ կլինի, Արցախը տանք, լավ կլինի, հետ քաշվենք նախկին ՀԽՍՀ սահման, լավ կլինի» թեզերն ամբողջովին սնանկ էին, անհիմն և վտանգավոր. գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Տասնամյակներ շարունակ տարբեր մակարդակներում անմտաբար ծաղրելով «ոչմիթիզականությունը»՝ հասել ենք մի հանգրվանի, երբ արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքը թիզ առ թիզ բաժին է դարձել թշնամուն։
Հայաստանի այսօրվա անվտանգային տխուր վիճակի «խորհրդանիշ» Ջերմուկը նաև հենց «ոչմիթիզականությունը» ծաղրելու հետևանքն է, «թիզառթիզականության» զոհը»,-շարունակել է իրանագետը։