Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ տարածքից. ԵԽԽՎ պատգամավոր

11/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակ Ժակ Լե Նայը լիագումար նիստում հստակ հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից: Պատգամավորն այս մասին խոսել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:«Այս իրավիճակում, որը շատ արագ կարող է հանգեցնել նոր պատերազմի , անհրաժեշտ է հիշել մի շարք հիմնարար կետեր. առաջին հերթին պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից»,-ընդգծել է պատգամավորը:Նա հավելել է, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, երկու երկրները պետք է հարգեն ռազմագերիների իրավունքները և գերի չվերցնեն: «Սակայն մամուլը հայտնում է սոցցանցերում շրջանառվող տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն առևանգում ու խոշտանգում հայերին։ Ադրբեջանը պետք է հետաքննի այս միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկի»,-շեշտել է ԵԽԽՎ պատգամավորը:Այսպիսով` նա կոչ է արել երկու երկրներին արագորեն բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ: Այս առումով պատգամավորը կարևորել է, որ Եվրախորհուրդն ամբողջությամբ կատարի իր դերը՝ որպես քննարկման համաեվրոպական հարթակ և քաղաքական երկխոսության միջոցով նպաստի լարվածության թուլացմանը և քաղաքացիների հիմնարար իրավունքները հարգելուն:« Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, բայց նաև Ռուսաստանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն այս հակամարտությունը լուծելու համար»,-ասել է նա՝ նկատելով, որ, սակայն, այս հարցում միջազգային հանրությանը մոբիլիզացնելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինձ դեռ հետապնդում են հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի դաժան տեսարանները. ԵԽԽՎ պատգամավոր

Հաջորդ գրառումը

«Քաղաքական փակուղի կամ Նիկոլի վախը». Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Հաջորդ գրառումը

«Քաղաքական փակուղի կամ Նիկոլի վախը». Սուրեն Սուրենյանց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական