Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հույս ունի, որ գլխավոր տնօրենը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ առաքելության ուղարկման ուղղությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ելույթ ունենալով` Քրիստիան Տեր-Ստեփանյանն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից առաքելության շարունակական խոչընդոտման առնչությամբ և զգուշացրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարող են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ականատեսը դառնալ։ ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծել է կրթության շարունակականության ապահովման կարևորությունը։