Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Պայթյուններ, արձակվող հրթիռներ. G7-ի շտապ հանդիպում անցկացնելու համար Զելենսկին Շոլցին է դիմել

Ուկրաինայում 75 հրթիռ է արձակվել, որից 41-ը խոցվել է, հարձակվող անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են նաև ամբողջ երկրում. հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին:

Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում` Վլադիմիրսկայա փողոցի շրջանում, 4 պայթյուն է տեղի ունեցել. հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Այս տարածքում են գտնվում Զելենսկու և Ուկրաինայի ԱԱԾ գրասենյակները։

Կիևում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, բոլոր ստորգետնյա կայարանները աշխատում են որպես ապաստարաններ, հայտնել են Կիևի քաղաքապետարանից:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել Է G7-ի շտապ հանդիպում անցկացնելու համար, որի ժամանակ ինքն էլ ելույթ կունենա:

Նա հավելել Է, որ Շոլցի հետ նաեւ քննարկել Է ՌԴ-ի վրա ճնշումն ուժեղացնելու եւ վնասված ենթակառուցվածքը վերականգնելու գործում օգնելու հարցը. հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: